Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Եվրահանձնաժողովը 30 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ COVID-19 համավարակի դիմակայման նպատակով

24.09.2020, 17:30
Եվրահանձնաժողովը 30 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ COVID-19 համավարակի դիմակայման նպատակով
Եվրահանձնաժողովը 30 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ COVID-19 համավարակի դիմակայման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հարցը զեկուցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Համաձայնագրի կողմից նախատեսված աջակցությունը 30 մլն եվրո ընդհանուր արժողությամբ է, ամբողջ աջակցությունը տրամադրվելու է ուղղակի բյուջետային աջակցության տեսքով: Ընդ որում, դրա 80 տոկոսը (24 մլն եվրո) տրամադրվելու է միանվագ մասհանմամբ՝ առանց որևէ հատուկ նախապայմանի»,- նշել է Գրիգորյանը

Նրա խոսքով, մնացած 6 մլն եվրոն կհատկացվի համաձայնագրի հատուկ նախապայմաններում սահմանված նպատակների ապահովման արդյունքում: 

«Սա բացառիկ ծրագիր է. ուղղված է աջակցելու COVID-19-ը համավարակի դիմակայման նպատակով իրանանցվող կառավարության հակաճգնաժամային միոջցառումներին: Համաձայնագրով նախատեսված է մշակել, իրականացնել COVID-19-ը հետևանքների չեզոքացման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերակնգնման ծրագիր, որի աշխատանքներն արդեն սկսել ենք»,- նշել է փոխվարչապետը: 

Բյուջետային աջակցության ծրագրով նախատեսվում է նաև պլանավորման և բաշխման փուլերում հանրային ներդրումների առկա համակարգի բարելավում,մասնավորապես, հանրային ներդրումների ռազմավարական շրջանակի հստակեցում, ակնկալվող նախագծերի ընտրության, մշակման և գործարկման  համակարգի ներդրում։

Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ հիմա եվրոպացի գործընկերների հետ քննարկում են եւս երկու ծրագիր, որոնց վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունները կներկայացնեն կառավարությանը մոտ ժամանակներս: -0-