Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը դեմ չէ կոնսոլիդացիային երկրի բանկային հատվածում

10.05.2012, 10:39
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն այսօր կոնկրետ ծրագրեր չունի երկրի բանկային համակարգում կոնսոլիդացիայի վերաբերյալ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը դեմ չէ կոնսոլիդացիային երկրի բանկային հատվածում
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/.  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն այսօր կոնկրետ ծրագրեր չունի երկրի բանկային համակարգում կոնսոլիդացիայի վերաբերյալ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

«Այսօր մենք կոնկրետ ծրագրեր չունենք, սակայն մենք բաց ենք, և եթե շուկայում որևէ նոր հնարավորություն լինի, մենք պատրաստ ենք օգտվել դրանից»,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Քլիֆորդը, բանկը պատրաստ է ձեռնտու առաջարկներ դիտարկել, եթե դրանք գրավիչ են ֆինանսական տեսանկյունից և համապատասխանում են բանկի ռազմավարությանը:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիայի անդամ է: --0-