Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

ԵԶԲ–ն ««Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցում» նախագծի շրջանակում Հայաստանին 150 մլն դոլար կտրամադրի

14.04.2015, 20:37
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ««Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցում» առաջին նախագծի շրջանակում Հայաստանին կտրամադրի 150 մլն դոլար, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
ԵԶԲ–ն ««Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցում» նախագծի շրջանակում Հայաստանին 150 մլն դոլար կտրամադրի
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ««Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցում» առաջին նախագծի շրջանակում Հայաստանին կտրամադրի 150 մլն դոլար, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:

Վարչապետը, ողջունելով հյուրին, գոհունակություն է հայտնել Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության ընթացքից և կարևորել կառույցի աջակցությամբ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Դմիտրի Պանկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԵԶԲ-ն պատրաստակամ է քննարկել մեր երկրում ներդրումային նախագծերի իրագործման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում արծարծվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև հետագա գործակցության ուղղությունները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավե ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4)ե նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասինե համաձայնագիրը, որի շրջանակում ՀՀ-ին տրամադրվում է 150 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:

Այս նախագծի շնորհիվ կվերականգնվի Հայաստանի տարածքով անցնող (Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահման) միջազգային տրանսպորտային միջանցքի հարավային հատվածը (20,5 կմ, Ագարակից դեպի Քաջարան)։ Կվերականգնվի արդեն գոյություն ունեցող ճանապարհային հատվածը, կկառուցվի նաև նոր հատված։ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը Կենտրոնական Ասիան և Հնդկաստանը կապում է Իրանի, Վրաստանի, ՌԴ–ի և Եվրոպայի հետ։ Միջանցքը հարավից սահմանկից կլինի վրացական ճանապարհին, որը տանում է դեպի Փոթիի և Բաթումիի նավահանգիստները, իսկ հետո` դեպի Ռուսաստան, ԱՊՀ և ԵՄ երկրներ։-0-