Դմիտրի Պանկին. «ԵԶԲ–ն պատրաստ է ընդլայնել ներդրումային գործունեության մասշտաբները Հայաստանի համար առաջնահերթ ոլորտներում»
14.04.2015,
21:45
Ապրիլի 14–ին ԵԶԲ–ի և ԵվրաԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամի պատվիրակության` Երևան կատարած այցի ժամանակ ստորագրվել է «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման 4–րդ փուլի ֆինանսավորման համար 20 տարի ժամկետով 150 մլն դոլարի ներդրումային վարկի տրամադրման համաձայնագիրը։ «ԱՌԿԱ» գործակալության գլխավոր խմբագրի հետ ունեցած զրույցում Հայաստանում ԵԶԲ–ի աշխատանքի մասին ավելի մանրամասն է խոսել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը։

– Խոսենք ԵԶԲ–Հայաստան գործակցության մասին։ Ինչպե՞ս կգնահատեք այս համագործակցությունը։
– Առաջինը պետք է նշեմ ՀՀ–ի հետ համագործակցության դրական դինամիկան։ Հաստատվել է լավ փոխըմբռնում և արդյունավետ փոխգործակցություն կառավարության և պրոֆիլային նախարարությունների հետ։ Հայաստանում ԵԶԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 51,5 մլն դոլար, կուտակվածը` 127,5 մլն դոլար։ Հայկական վեց բանկերին տրամադրվել են 89 մլն դոլարի նպատակային վարկային գծեր` առաջնահերթ ոլորտների նախագծերի ֆինանսավորման համար։ Ընդգծեմ, որ ԵԶԲ–ն պատրաստ է ընդլայնել ներդրումային գործունեության մասշտաբները Հայաստանի համար առաջնահերթ ոլորտներում։ ԵԶԲ–ն տեխնիկական աջակցություն է ցուցաբերել ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանը` աջակցելով իրականացված հետազոտություններին ու այդ ոլորտի փաստաթղթերի պատրաստմանը։
Դինամիկ զարգանում է ՀՀ–ի հետ համագործակցությունը Հակաճգնաժամային հիմնադրամի գծով, որի միջոցները կառավարում է ԵԶԲ–ն։ Կողմերն ավարտել են ««Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցում» առաջին նախագիծը, որը գնահատվում է 150 մլն դոլար։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր։ ԵԶԲ–ն շահագրգռված է շարունակել համագործակցությունն այս ներդրումային ծրագրի շրջանակում, քանի որ այն բնութագրվում է բարձր ինտեգրացիոն ներուժով և նպաստում է Հայաստանի կայուն զարգացմանը։
Հայաստանին ֆինանսական վարկի տրամադրման հայտ է ստացվել վճարային հաշվեկշռի պակասուրդին աջակցելու նպատակով։ ԵԶԲ–ն արդեն սկսել է աշխատել այս ուղղությամբ, տեղի են ունեցել առաջին հանդիպումները Հայաստանի և մի շարք միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների հետ։ Վերջնական փուլում է գտնվում «Ոռոգման համակարգերի արդիականացում և ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացում» նախագծի պատրաստումը։
Նախագիծը գնահատվում է 40 մլն դոլար։ Այս տարի փետրվարին Հայաստանի պրոֆիլային նախարարությունը տեղեկացրել է, որ շահագրգռված է Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների ներգրավման հարցում ճանապարհաշինության, ոռոգման, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտի մի շարք նախագծերի իրականացման համար։ Բանկը կուսումնասիրի այդ հայտերը։
– Ինչպես արդեն նշել եք, ԵԶԲ–ի պատվիրակության Հայաստան կատարած այցի ընթացքում այսօր ստորագրվել է Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման համաձայնագիրը` «Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության ֆինանսավորման համար։ Ո՞րն է այս նախագծի առանձնահատկությունը, և որո՞նք են այս նախագծի իրականացման արդյունքում ակնկալվող ազդեցությունները։
- Այս նախագծի շնորհիվ կվերականգնվի Հայաստանի տարածքով անցնող (Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահման) միջազգային տրանսպորտային միջանցքի հարավային հատվածը (20,5 կմ, Ագարակից դեպի Քաջարան)։ Կվերականգնվի արդեն գոյություն ունեցող ճանապարհային հատվածը, կկառուցվի նաև նոր հատված։ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը Կենտրոնական Ասիան և Հնդկաստանը կապում է Իրանի, Վրաստանի, ՌԴ–ի և Եվրոպայի հետ։ Միջանցքը հարավից կպած կլինի վրացական ճանապարհին, որը տանում է դեպի Փոթիի և Բաթումիի նավահանգիստները, իսկ հետո` դեպի Ռուսաստան, ԱՊՀ և ԵՄ երկրներ։ Այս նախագիծը հատուկ նշանակություն ունի, քանի որ Հայաստանի տրանսպորտային միջանցքը շրջափակված է արևելյան և արևմտյան հատվածներում (փակ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները)։ Մայրուղին Ռուսաստանից դեպի Հայաստան և Իրան տանող միակ վերգետնյա երթուղու մի մասն է։ Նախագծի իրականացման անհրաժեշտությունն ամրագրված էր դեռևս 2000թ.–ի սեպտեմբերին Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի և Օմանի միջև տրանսպորտային միջանցքի զարգացման միջկառավարական համաձայնագրով, որը ստորագրվել է Սանկտ Պետերբուրգում։ Վերականգնվող և նոր կառուցվող ճանապարհի ընդհանուր երկարությունը համալիր ներդրումային ծրագրի շրջանակում կազմում է 556 կմ, նախագծի ընդհանուր արժեքի նախնական գնահատականը կազմում է 1,5 մլրդ դոլար։ Նախագիծը կիրականացվի Ասիական զարգացման բանկի հետ զուգահեռ ֆինանսավորման ձևաչափով ԱԶԲ–ի և ԵԶԲ–ի միջև ստորագրված Համաֆինանսավորման համաձայնագրի շրջանակում։ Մի շարք հիմնական ուղիղ ազդեցություններ կան, որոնք ակնկալվում են նախագծի իրականացման արդյունքում։ Դրանց թվում են 50 տոկոսով տրանսպորտային ծախսերի նվազումը ճանապարհի վերականգնված հատվածներում, տրաֆիկի միջին արագության աճը (մինչև 40 տոկոս) ճանապարհի վերականգնված հատվածներում, ճանապարհը պատշաճ կերպով պահելու համար նախատեսված օպերացիոն ծախսերի նվազումը, մոտ 1750 աշխատատեղերի ստեղծումը, Հնդկաստանից, Իրանից և Պակիստանից Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ տրաֆիկի աճը, Հայաստանի տրանսպորտային շրջափակման հետևանքների մասնակի վերացումը։
Սպասվում են նաև որոշ անուղղակի ազդեցություններ` հեռավոր շրջանների ֆերմերների հասանելիությունը սպառողական շուկային, կենտրոնի առևտրային և պահեստների ենթակառուցվածքին, հեռավոր շրջանների բնակչության հասանելիության բարձրացումը բժշկական և կրթական հիմնական ծառայություններին, գյուղատնտեսական արտադրանքի` մանրածախ գներով տրանսպորտային բաղկացուցիչի նվազում, գյուղատնտեսական շրջանների ներուժի զարգացում դեպի կենտրոն և արտահանման նպատակով (տրանսպորտային ծախսերի նվազման հաշվին) արտադրանքի մատակարարման շահութաբերության բարձրացման հաշվին, բյուջեի եկամուտների ավելացում և դրական ազդեցություն Հայաստանի վճարային հաշվեկշռի վրա (ՀՀ տարածքով իրականացվող արտահանման և տարանցման աճ), ինչպես նաև վերականգնվող մայրուղուն հարակից տարածքներում փոքր և միջին բիզնեսի զարգացման հաշվին։
–ԵԶԲ–ի ռազմավարությունը կփոխվի՞ բանկի մի շարք անդամ երկրների տնտեսությունների վատացման համատեքստում, և ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի օրինակի վրա։
– Մինչև տարեվերջ բանկը նախատեսում է ընդունել ԵԶԲ–ի նոր ռազմավարությունը, որի փոփոխությունը պայմանավորված է բանկի առաջնահերթությունները ճշտելու անհրաժեշտությամբ։ Հարկավոր է կենտրոնանալ իսկապես կարևոր խնդիրների իրականացման վրա։ Մենք, որպես զարգացման ինստիտուտ, Հայաստանի կառավարության հետ միասին պետք է գտնենք մեր ռեսուրսների և հնարավորությունների ճիշտ կիրառում, որպեսզի երկիրն առավելագույն արդյունք ստանա ԵԶԲ–ին մասնակցելուց։ Մեր առաքելության մասին նշված է բանկի կանոնադրական փաստաթղթերում` աջակցել բանկի մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Այս ուղղությամբ էլ կշարունակենք առաջ շարժվել։ Առաջին հերթին հնարավորություններ եմ տեսնում ԵԶԲ–ի համար ենթակառուցվածքային նախագծերի զարգացման գործում` տրանսպորտ, էներգետիկա, հեռահաղորդակցություն։ Պատրաստ ենք քննարկել նաև այլ ոլորտների նախագծեր։ Գլխավորն այն է, որպեսզի դրանք ունենան երկրի համար կարևոր սոցիալ–տնտեսական արդյունք և ինտեգրացիոն բնույթ կրեն։
– Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին ինչպե՞ս կազդի ԵԶԲ–ի կողմից հանրապետությունում իրականացվող նախագծերի վրա, մասնավորապես` ֆինանսավորման ամրապնդման կամ երկրում գործունեության ընդլայնման հարցերում։ Ի՞նչ մասնակցություն կունենա ԵԶԲ–ն, որպես միջազգային բանկ, ԵՏՄ–ի ինտեգրացիոն բարեփոխումների գործընթացում։
– ԵՏՄ–ի անդամակցությունը նոր շուկաների դռներ է բացում։ Դա իր հերթին բանկի համար հնարավորություններ է ընձեռում ավելի շահութաբեր և էական ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծեր ֆինանսավորելու համար։ Մենք Հայաստանում կաջակցենք ռուսական, ղազախական, բելառուսական ներդրումներին։ Բանկն ակտիվորեն մասնակցում է ինտեգրացիոն գործընթացին, ինչը ենթադրում է ներդրումներ միության անդամ–երկրներում, տնտեսությունների կայունացման ծրագրերի մշակում և իրականացում ինտեգրացիոն նախաձեռնությունների գիտավերլուծական աջակցություն։
– Հայաստանում ԵԶԲ–ի ծրագրերով ֆինանսավորման ի՞նչ ծավալ է նախատեսված 2015 թ.–ին։
– Մենք ընդհանուր հիմունքներով դիտարկում ենք նախագծերը դրանք ստանալու ժամանակ և ընդհանուր պահանջներ ենք ներկայացնում նախագծերի պատրաստման որակի նկատմամբ` անկախ իրականացման երկրից։ Չունենք սահմանված սահմանաչափեր կամ սահմանափակումներ, միայն ուրախ կլինենք, եթե Հայաստանից ստացվող նախագծերի թիվն ավելանա։ Հիմա Հայաստանում ԵԶԲ–ի կողմից իրականացվող նախագծերի մասնաբաժինը բավականին փոքր է` մոտ 2 տոկոս, այդ պատճառով ներուժ կա, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ակտիվացնել մեր ներդրումային գործունեությունը երկրում։
– Վերջին տնտեսական տեսության մասին ԵԶԲ–ն վատացրել էր 2015 թ.–ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները` 1,6 տոկոս` մեկ ամիս առաջ գրանցված 3,8 տոկոսի դիմաց։ Այս հանգամանքը ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանում բանկի կողմից իրականացվող ներդրումային քաղաքականության վրա։
– Չնայած 2010–2014 թթ.–ին ձեռք բերած մակրոտնտեսական կայունությանը և կառուցվածքային բարեփոխումների ոլորտում գրանցված որոշակի առաջընթացին, արտաքին ցնցումների նկատմամբ Հայաստանի տնտեսության խոցելիության աստիճանը պահպանվում է բարձր մակարդակի վրա։ Հետևաբար, Ռուսաստանի տնտեսությունում նկատվող ընթացիկ անկումը, որը դրամական փոխանցումների հիմնական աղբյուրն է, առևտրային գործընկերն ու ներդրողը, ինչպես նաև մետաղների (մասնավորապես պղնձի) միջազգային գների նվազումը և Եվրոպայում պահպանվող թույլ աճը չեն կարող չազդել հայկական տնտեսության վրա։ Ֆիսկալ գործիքների օգտագործման և դրամավարկային քաղաքականության սահմանափակ հնարավորությունների ֆոնին արտաքին գործոնների կտրուկ վատացումը պատճառ դարձավ Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումների նվազման համար։
Այստեղ հարկավոր է նշել, որ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն ի վիճակի է ազդակ հաղորդել տնտեսությանը, ստեղծել աշխատատեղեր, գործարկել փոքր և միջին բիզնեսը, առևտրային գործընթացները և այլն։ Որպես զարգացման բանկ` սա է մեր խնդիրը ստեղծված իրավիճակում։
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսության ընթացիկ վիճակը։ Ինչպիսի՞ն են աճի ապահովման և գնաճի զսպման իրական հնարավորությունները, Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների ի՞նչ կանխատեսում կանեք ԵՏՄ անդամ–պետությունների 2015 թ.–ի տվյալների համատեքստում։
– Ընթացիկ վիճակը բնութագրվում է տնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ, որը մեծամասամբ կդրսևորվի տարվա ընթացքում։ Ցավոք, Ռուսաստանում ռուբլու արժեզրկման և ներքին պահանջարկի նվազման հետևանքով աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների բացասական ազդեցությունը (2015 թ.–ի առաջին երկու ամսվա արդյունքում –49,6 տոկոս), ինչպես նաև արտահանման հնարավոր նվազումը 2015 թ.–ին բացասաբար կազդեն ոչ միայն տնտեսական ակտիվության, այլ նաև վճարային հաշվեկշռի, պետական ֆինանսների և գնաճի վրա։ ԵԶԲ–ի վերլուծական վարչության կանխատեսմամբ` պետբյուջեն, ամենայն հավանականությամբ, ևս դժվարություններ կունենա հարկային և մաքսային մուտքերի արդյունքում ստացվող եկամուտների նվազման հետևանքով։ Այս ամենի հետևանքով արտաքին ֆինանսավորման մեջ Հայաստանի համախառն պահանջարկներն արդեն կտրուկ ավելացել են, ինչը և դրդել է ղեկավարությանը 2015թ.–ի մարտին ավելացնել արտաքին փոխառությունները։
Եվրապարտատոմսերի տեղաբաշխման միջոցով 500 մլն դոլարի ներգրավումը պետք է թույլ տա ղեկավարությանը պահպանել վերահսկողությունը մակրոտնտեսական իրավիճակի նկատմամբ։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա դրա մակարդակը, չնայած գնանկմանը, հավանաբար, կմնա չափավոր ՀՀ ԿԲ–ի նպատակային միջանցքի շրջանակում։ Հաշվի առնելով դրամական փոխանցումների ներհոսքի կրճատման և գնաճային ճնշումը սահմանափակող գործոնների (էներգառեսուրսների ցածր գին, Ռուսաստանից ներկրման ցածր գին, համեմատաբար բարենպաստ հեռանկարներ գյուղատնտեսության համար) հետևանքով գրանցված դրամական բազայի կրճատումը` արժեզրկումը սահմանափակ ազդեցություն կունենա գնաճի վրա, և հաշվի առնելով վերջին տարիներին ԿԲ–ի կողմից գնաճային գործընթացների նկատմամբ վերահսկողությունը` այն կհավասարեցվի։
– ՀԲ–ն 2015թ.–ին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսում է 3,3 տոկոսի չափով, ԵԶԲ–ն` 1,6 տոկոս, ՎԶԵԲ–ը լճացում է կանխատեսում։ Միաժամանակ մի շարք փորձագետներ 2015թ.–ին կանխատեսում են Հայաստանում 10 տոկոսանոց տնտեսական անկում` 8–10 տոկոսի չափով գնաճի դեպքում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։
– Դժվար է մեկնաբանել օտար կանխատեսումներն առանց հասկանալու դրանց մոդելներն ու այն տվյալները, որոնք այնտեղ ամրագրված են։ Կարելի է ենթադրել, որ իրավիճակը համեմատվում է 2008–2009 թթ–ի ճգնաժամի հետ։ Սակայն ընթացիկ արտաքին ֆոնը տարբերվում է նրանով, որ անկումն անդրադարձել է միայն Ռուսաստանի վրա։ Իսկ գլոբալ տնտեսության հեռանկարներն ավելի շատ դրական են։ Միաժամանակ Հայաստանի տնտեսությունը կառուցվածքի տեսակետից փոփոխության է ենթարկվել և դարձել ավելի կայուն։ Շինարարությունն այլևս առանցքային դեր չի խաղում ինչպես այն ժամանակ էր, բանկային հատվածը կայուն է, արտահանման ներուժը զարգանում է, իսկ ԵՏՄ–ին անդամակցելը պետք է դրական ազդեցություն ունենա գյուղատնտեսական և վերամշակվող արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման վրա։
– Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը վճարային հաշվեկշռի կայունությունը պահպանելու համար արտահանման եկամուտների, Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալների, ներդրումների ներհոսքի կրճատման և ռուբլու թուլացման հետևանքով տեղական արտադրանքի մրցունակության նվազման պայմաններում։
– ԵԶԲ–ն, որպես Հակաճգնաժամային հիմնադրամի կառավարիչ, Հայաստանից բյուջետային աջակցության վարկի ստացման հայտ է ստացել։ Այս նախագծի վրա իրականացվող աշխատանքի շրջանակում մենք պետք է ավելի մանրամասն վերլուծենք ընթացիկ իրավիճակն ու մշակենք համապատասխան առաջարկներ, համաձայնեցնենք դրանք կառավարության հետ։ Աշխատանքն ընթանում է։ Դեռևս վաղ է խոսել արդյունքների մասին։
– Ավելի վաղ նշվում էր, թե հնարավոր է, որ ԵԶԲ–ն վարկավորումն իրականացնի մասնակից–երկրների ազգային արժույթներով։ Բանկը նախատեսու՞մ է հետագայում Հայաստանին ֆինանսավորել դրամով, և դրա համար ի՞նչ նախադրյալներ են հարկավոր։
– ԵԶԲ–ն իր գործունեության ամենասկզբից նախագծերը ֆինանսավորում է այդ թվում նաև ազգային արժույթներով, մասնավորապես` ռուբլով և տենգեով։ Մենք պատրաստ ենք քննարկել նախագծերը նաև այլ ազգային արժույթներով, սակայն այստեղ առանցքայինը համապատասխան պասիվների նկատմամբ հասանելիություն ստանալու հարցն է։ Եվ այս հարցն ունի երկու բաղկացուցիչ` ներքին հիմնադրամային շուկայի զարգացվածություն, ինչը թույլ կտա պարտքային գործիքների միջոցով ռեսուրսներ ներգրավել ազգային արժույթով և օժանդակ գործիքների շուկա, որոնք թույլ կտան կառավարել բանկի արժութային ռիսկերը։ Բացի այդ, հայտնի է, որ ԵԶԲ–ն ոչ մի մասնակից պետության ռեզիդենտ չէ, և ներքին շուկայի նկատմամբ հասանելիությունը հաճախ պահանջում է, որպեսզի փոփոխություններ արվեն համապատասխան օրենսդրության մեջ։ Եվ սա, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դյուրին գործընթաց չէ։
– ՎԶԵԲ–ը 2014 և 2015 թվականների ընթացքում Հայաստանում երեք անգամ թողարկել է դրամական արժեկտրոնային պարտատոմսեր։ ԵԶԲ–ն նախատեսու՞մ է դուրս գալ Հայաստանի կապիտալի շուկա ավելի վաղ արված հայտարարության համատեքստում, ըստ որի` բանկը պատրաստվում է հարյուր միլիոնավոր դոլարների արժեթղթերի թողարկում իրականացնել։
– Արժեթղթերի թողարկման հետ կապված մեր ծրագրերն ուղղակիորեն կախված են նոր նախագծերի ֆինանսավորման պահանջարկներից։ Եվ մենք մշտապես մոնիտորինգի ենք ենթարկում և շտկում ենք այդ ծրագրերը հատկապես այսօրվա բարդ տնտեսական իրավիճակում։ Հիմա դոլարային լիկվիդայնության բավարար պաշար ունենք, ինչը թույլ է տալիս բավականին կշռադատված մոտենալ դոլարային արժեթղթերի թողարկմանը։ Հետաքրքիր նախագծերի դեպքում, որոնք կարող են իրականացվել միայն ազգային արժույթով, մենք պատրաստ ենք քննարկել տեղական համապատասխան շուկա դուրս գալու հնարավորության հարցը։ Սակայն կրկնեմ` այստեղ շատ բան կախված կլինի ինչպես այդ շուկաների զարգացվածությունից, այնպես էլ այդ հարցում տեղական ֆինանսական իշխանությունների պատրաստակամությունից և շահագրգռվածությունից։–0–