Ֆինանսավորման աղբյուրների բացակայությունը Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման հիմնական խոչընդոտն է
06.11.2012,
17:02
Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման սկզբի համար հիմնական խոչընդոտը ֆինանսավորման աղբյուրների բացակայությունն է, երեքշաբթի բյուջետային լսումների ընթացքում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը:
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման սկզբի համար հիմնական խոչընդոտը ֆինանսավորման աղբյուրների բացակայությունն է, երեքշաբթի բյուջետային լսումների ընթացքում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը:
Ըստ Պետական ատոմային հսկողության տվյալների՝ Հայաստանում Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման արժեքը կկազմի շուրջ 5 մլրդ դոլար:
«Այդ ուղղությամբ շարունակվում են բանակցությունները՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մյուս երկրների հետո: Մենք նաև նախատեսում ենք դոնորների համաժողով կազմակերպել»,- ասաց Սիմոնյանը:
Հայաստանի իշխանությունները ցանկանում են նոր էլեկտրակայան կառուցել գործող ԱԷԿ–ի տեղում։ Ներկայում գործող Հայկական ԱԷԿ-ը (ՀԱԷԿ) տեղակայված է Մեծամոր քաղաքի մերձակայքում (Երևանից մոտավորապես 20-30 կմ դեպի հարավ): Կայանը շահագործման են հանձնել 1976թ.-ին, ներկա պահին գործում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը: Առայժմ խոսվում է 100 Մվտ հզորությամբ մեկ էներգաբլոկ կառուցելու մասին։ -0-