Ֆինանսների նախարարությունը չի բացառում տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը Հայաստանում
24.12.2012,
16:35
Հայաստանում տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականություն գոյություն ունի, կարծում է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականություն գոյություն ունի, կարծում է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
«Դատելով ամեն ինչից` Հայաստանում ճգնաժամի երկրորդ ալիք չի լինի, բայց հավանականությունը պետք չէ բացառել»,– երկուշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա։
Գաբրիելյանի խոսքով, որոշ փորձագետներ Հայաստանում տնտեսական ճգնաժամի հավանականությունը, մասնավորապես, կապում են Եվրոպայի պարտքային ճգնաժամի ազդեցության, բացասական աշխարհաքաղաքական զարգացումների, նավթի գների տատանման և այլ գործոնների հետ։
«Այս տարի պետական բյուջեն կազմելիս մենք փորձել ենք գնահատական տալ հնարավոր ռիսկերին։ Մենք գնահատել ենք սխալների հավանականությունը մեր կողմից, արտաքին ազդեցությունների հնարավոր ազդեցությունը և ֆինանսավորման ծավալները, որոնք կարող են պահանջվել հետևանքների հաղթահարման համար»,– նշեց նա։
Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ այսօր արդեն կարելի է խոսել այն մասին, որ Հայաստանի տնտեսական ճգնաժամը հաղթահարվել է, քանի որ հանրապետությունում 2010 թվականից ՀՆԱ կայուն աճ է նկատվում, սակայն հայկական տնտեսությունը դեռևս նոր իրողություններին հարմարվելու գործընթացի մեջ է, և ճգնաժամի հաղթահարման մասին խոսելն առայժմ վաղ է։
«Մենք դեռ պետք է անցնենք մի շարք կառուցվածքային փոփոխությունների միջով, և խոսել տնտեսության կայունացման մասին դեռևս վաղ է։ Բայց միաժամանակ, ճգնաժամի, տնտեսության շարունակական անկման ժամանակահատվածն արդեն անցյալում է»,– ավելացրեց նա։
2012 թվականին պետբյուջեում առաջին անգամ ընդգրկվել է պետբյուջեի կատարողականի վրա ռիսկերի հնարավոր ազդեցության կոնկրետ հաշվարկներին նվիրված հոդված։
Հոդվածում նշված են ռիսկերի չեզոքացման աղբյուրներ և միջոցառումներ, մասնավորապես, դիտարկվել է ՀՆԱ–ի աճի տեմպերի դանդաղման դեպքում լրացուցիչ ֆինանսավորման ներգրավման հնարավորությունը` արժութային փոխարժեքի տատանումների փոփոխությունների և ծրագրված վարկային միջոցների չստացման հետևանքով։ Այդ ռիսկերը կարող են պետբյուջեին, համապատասխանաբար, 25 և 51 մլրդ դրամի վնաս հասցնել։
Փաստաթղթի համաձայն, տնտեսական աճի տեմպերի դանդաղման ռիսկերի դրսևորման դեպքում կառավարության գերակա խնդիր կարող է դառնալ սոցիալական ոլորտում ծախսերի կրճատումը թույլ չտալն է։ Պետբյուջեի ծախսերի լրիվ կատարողականի ապահովումն այս սցենարի դեպքում ՀՆԱ ակնկալվող ցուցանիշի 0.55 տոկոսի հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավում կպահանջի։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսությունում զարգացումների բացասական ազդեցության դեպքում Հայաստանը կարող է Համաշխարհային բանկից 100 մլն դոլարի ուղիղ ֆինանսական օժանդակություն ակնկալել։ -0-