Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ֆինանսների փոխնախարարի կարծիքով՝ բյուջեի հավելյալ հարկային եկամուտների հավաքագրման հետ խնդիր չի լինի. թերթ

26.06.2012, 12:49
ՀՀ ֆինանսների նախարարությունը որևէ խնդիր չի տեսնում 212 թվականի արդյունքում հավելյալ հարկային եկամուտների հավաքագրման մեջ, «Օրակարգ» թերթին տված հարցազրույցում ասել է ֆինասների փոխնախարար Վարդան Արամյանը:
Ֆինանսների փոխնախարարի կարծիքով՝  բյուջեի հավելյալ հարկային եկամուտների հավաքագրման հետ խնդիր չի լինի. թերթ
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը որևէ խնդիր չի տեսնում 212 թվականի արդյունքում հավելյալ հարկային եկամուտների հավաքագրման մեջ, «Օրակարգ» թերթին տված հարցազրույցում ասել է ֆինասների փոխնախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ Պետեկամուտների կոմիտեն 2012 թվականի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հավաքագրել է 14,6 մլրդ դրամով ավելի հարկեր: Ես դա այն դեպքում, երբ տարվա ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը պետք է ավելանա ընդհանուր առմամբ 101 մլրդ դրամով:

Թերթը գրում, որ, այսպիսով` ստացվում է, որ տարվա մնացած յոթ ամիսներին պետք է հավաքագրվի հավելյալ 86,4 մլրդ դրամ (ընդհանուր գումարի 85,5 տոկոսը) կամ մեկա ամսվա կտրվածքով 12,3 մլրդ դրամով ավելի:

Ակնհայտ է, որ ցուցանիշն իր մեջ ռիսկեր է պարունակում, սակայն Արամյանի խոսքով՝ հարկերի հավաքագրումը կատարվում է սեզոնայնությամբ, և սեզոնայնությունը նախանշվում է տնտեսվարող սուբյեկտների վարքագծով:

«Եթե նրանք ավելի շատ արդյունք են ստեղծում տարվա երկրորդ կեսին, ապա ակնհայտ է, որ ավելանում է հարման բազան, և նրանք ավելի շատ հարկ են վճարում երկրորդ կեսին: Նույն գաղափարախոսությունը դրել ենք նաև այս տարվա բյուջեի եկամտային մասի կատարման մեջ: Չեմ կարծում, որ բյուջեի հարկային հավաքագրման հետ խնդիրներ կունենաք: Դա ծրագիր է, որը պետք է իրականացվի»,- ասել է Արամյանը:--0-