Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Fitch–ը զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը` մինչև 6,4%

05.09.2022, 12:51
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը
Fitch–ը զգալիորեն բարելավել  է Հայաստանի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը` մինչև 6,4%
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը։

Ինչպես նշվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, Ուկրաինայի հակամարտությունը և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները մարտից հանգեցրել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների զգալի միգրացիայի դեպի Հայաստան, ընդ որում այցելուների թիվը 2022թ.–ի առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով ավելացել է 515%–ով։

Նշվում է, որ դա նաև հաստատվում է 2022թ.–ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանից Հայաստան իրականացվող դրամական փոխանցումների 200%–անոց աճով։

Fitch–ի վերլուծաբանների կարծիքով, միգրանտների զգալի մասը բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ են, հատկապես` տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում։
«Այդ միտումներն օգնեցին 2022թ.–ի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճն ավելացնել 13%–ով և պետք է ազդակ հաղորդեն 2022թ.–ի երկրորդ կիսամյակում։ Fitch-ը 2022թ.–ին բարձրացրել է իրական ՀՆԱ–ի աճի կանխատեսումները` մինչև 6,4%, քանի որ դրամական փոխանցումները խթանում են անձնական սպառումը, իսկ արտահանման ցուցանիշները (հատկապես դեպի Ռուսաստան) մնում են նույն մակարդակում։ Fitch–ն ակնկալում է, որ միջին աճը 2023–2024թթ.–ին կկազմի 4,7%», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Fitch Ratings–ն այս տարվա մարտին հրապարակված իր նախորդ կանխատեսման մեջ Հայաստանի ՀՆԱ–ի աճը տարվա արդյունքում կանխատեսում էր 1,3% մակարդակում։–0–