Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Fitch գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ

03.07.2017, 20:42
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի` արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ վարկանիշերը «В+» մակարդակում։

Fitch գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի` արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ վարկանիշերը «В+» մակարդակում։

Վարկանիշային կանխատեսումը մնացել է անփոփոխ` «Կայուն», նշվում է գործակալության պաշտոնական կայքում։

«Միաժամանակ, Fitch–ը հաստատել է երկրի` արտարժութային գերակա չապահովված պարտատոմսերի վարկանիշերը «B+» մակարդակում։ Երկրների թվում շեմի վարկանիշը հաստատվել է «BB-» մակարդակում, իսկ կարճաժամկետ ԷԴՎ–ն ազգային արժույթով և արտարժույթով` «B» մակարդակում»,– նշվում է հաղորդման մեջ։

Հայաստանի վարկանիշը պայմանավորված է բնակչության շնչին բաժին ընկած բարձր եկամտով և համեմատաբար համադրելի էմիտենտների կառավարման ցուցանիշներով, վճարային հաշվեկշռի բացասական սալդոյի նվազմամբ, հուսալի դրամային քաղաքականությամբ և պետական պարտքի բերանպաստ կառուցվածքով։

Վարկանիշերը զսպվում են զուտ արտաքին բարձր պարտքի, պետբյուջեի պակասուրդի բարձր մակարդակի պատճառով, որը հանգեցնում է պետական պարտքի բեռան աճի, արտաքին ցնցումների հակվածության, դոլարայնացված բանկային հատվածի և հարևան որոշ երկրների հետ լարված հարաբերությունների։

Fitch–ը նշում է, որ Հայաստանը շարունակում է վերականգնվել 2014-15 թվականների արտաքին շոկերից, մասնավորապես, հումքային ապրանքների գների անկումից և Ռուսաստանից դրամական փոխանցումներից հետո։ 2017 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ–ն 6.5–տոկոսանոց կտրուկ աճ է գրանցել 2016 թվականին 0.2–տոկոսանոց դանդաղումից հետո։

Fitch–ը վերանայել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2017 թվականին մինչև 3.4 տոկոս` պետծախսերի ավելացման և արտահանման` սպասվածից ավելի արագ աճի շնորհիվ։ -0-