Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Forbes–ը Սամվել Կարապետյանին ներառել է ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում

26.01.2017, 16:28
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
Forbes–ը Սամվել Կարապետյանին ներառել է ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./ԱՌԿԱ/. Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։

Վարկանիշում ներառվել են Ռուսաստանի տարածքում գտնվող կոմերցիոն անշարժ գույքի ինչպես ռուսաստանցի, այնպես էլ օտարերկրյա սեփականատերերը։

Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունը (670 մլն դոլարի եկամուտ) զբաղեցրել է երրորդ տեղը։ Առևտրային կենտրոններում ընկերության վարձակալած տարածքը կազմում է 925 հազար քառակուսի մետր, գրասենյակային տարածքները` 63 հազար քառակուսի մետր։ «Տաշիր» ընկերությունն ունի նաև հյուրանոցային ֆոնդ` 1157 համարով։

Վարկանիշի առաջատարը ձեռներեցներ Զախար Իլիևին և Գոդե Նիսանովին պատկանող «Կիևյան տարածք» ընկերությունն է։ Կոմերցիոն անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը 2016 թ.–ին կազմել է 1270 մլն դոլար։

«Ռուսական անշարժ գույքի արքաներ 2017» վարկանիշի երկրորդ հորիզոնականում է «ԻԿԵԱ Մոս» ընկերությունը (սեփականատերը` Ինգվար Կամպրադ)։ Կոմերցիոն անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը 2016 թ.–ին կազմել է մոտ 800 մլն դոլար։–0–