Ֆրանսիական-հայկական հիփոթեքային նախագծի իրականացումը Հայաստանում կմեկնարկի 2013թ.-ի գարնանը
17.12.2012,
15:33
Զարգացման ֆրանսիական գործակալության և Ազգային հիփոթեքային ընկերության հիփոթեքային վարկավորման համատեղ նախագիծը Հայաստանի ֆինանսական շուկա կներմուծվի 2013թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացման ֆրանսիական գործակալության և Ազգային հիփոթեքային ընկերության հիփոթեքային վարկավորման համատեղ նախագիծը Հայաստանի ֆինանսական շուկա կներմուծվի 2013թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին:
«ՀՀ կենտրոնական բանկը մեծ կարևորություն է տալիս երկրում հիփոթեքային ոլորտի զարգացմանը` այն վերանայելով որպես ոչ միայն ֆինանսական շուկայի զարգացման տարր, այլ նաև Հայաստանի քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար կարևորագույն գործիք»,- երկուշաբթի հիփոթեքային վարկավորման, էներգաարդյունավետության և միկրոֆինանսավորման ոլորտի հարցերի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԿԲ ղեկավարի տեղակալ Ներսես Երիցյանը:
Քննարկումը կազմակերպվել է ցածր եկամուտներ ունեցող հայկական տնային տնտեսությունների էներգաարդյունավետության բարձրացման և բնակարանային բարեկեցության նպատակներով վարկերի հասանելիության ապահովմանն ուղղված ծրագրի շրջանակներում Զարգացման ֆրանսիական գործակալության և Ազգային հիփոթեքային ընկերության կողմից:
Տվյալ քննարկման հիմքում են հայտնվել Հայաստանի բնակարանային ֆինանսավորման, էներգաարդյունավետության և միկրոֆինանսավորման բնագավառում «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից ծրագրի նախապատրաստական փուլում անցկացված հետազոտությունները: Հետազոտության ֆինանսավորումն իրականացվել է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:
Ինչպես ընդգծեց Երիցյանը, հիփոթեքային ոլորտն ունի ոչ միայն ֆինանսատնտեսական, այլ նաև սոցիալական նշանակություն:
Ըստ նրա` «երկար փողերի» առկայությունը կնպաստի հիփոթեքի զարգացմանը, որի ծավալն այսօր բավարար չէ հիփոթեքի հարցում Հայաստանի բնակչության իրական պահանջները բավարարելու համար:
Միաժամանակ նա ընդգծեց, որ հիփոթեքային ոլորտում քանակի աճի տեմպերը և վարկավորման ծավալները վերջին 1-2 տարիների ընթացքում կազմել են 15-20 տոկոս:
Միաժամանակ Երիցյանը հույս հայտնեց, որ համատեղ նախագիծը երկարաժամկետ համագործակցություն է նշանակում, որը չի սահմանափակվի հիփոթեքային վարկավորման ոլորտով:
Ինչպես նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, տվյալ նախագծի մասով համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև ֆինանսատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ երկկողմ հարաբերությունների գլխավոր օրակարգի իրականացմանը: -0-