Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանի գազի ենթակառուցվածքը ներդրումների կարիք ունի. փոխնախարար

20.06.2015, 20:56
Հայաստանի գազի ենթակառուցվածքը կապիտալ ներդրումների կարիք ունի՝ գազապահեստարանը միջազգային չափանիշներին համատասխանացնելու նպատակով, հայտարարել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Երևանում անցկացվող ՆԱՏՕ ԽՎ-ի Rose-Roth սեմինարին:
Հայաստանի գազի ենթակառուցվածքը ներդրումների կարիք ունի. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գազի ենթակառուցվածքը կապիտալ ներդրումների կարիք ունի՝ գազապահեստարանը միջազգային չափանիշներին համատասխանացնելու նպատակով, հայտարարել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Երևանում անցկացվող ՆԱՏՕ ԽՎ-ի Rose-Roth սեմինարին:

Նա փաստել է, որ էներգետիկայի ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Փոխնախարարը սեմինարի մասնակիցներին ներկայացրել է Խորհրդային միության փլուզումից հետո ատոմակայանի փակման հետևանքով երկրում ստեղծված էներգետիկ ճգնաժամը, արդյունաբերական ու էկոլոգիական խնդիրները, այնուհետև՝ վերականգնվող միջուկային էներգետիկայի և հիդրոէներգետիկայի ոլորտներում կատարված քայլերը:

Գալստյանը ներկայացրել է այն հիմնարար սկզբունքները, որոնց հիման վրա հետագայում հիմնվել է ՀՀ էներգետիկ անվտանգությունը:

Հայաստանի գազատրանսպորտային համակարգի զարգացման գործում «Գազպրոմի» ներդրումները 2006 թ.-ից կազմել են 200 մլն դոլար, առաջիկա հինգ տարում նախատեսվում է ավելացնել դրանք ևս 60 մլն դոլարով: Հունիսի սկզբին ռուսական հոլդինգը հայտարարել է, որ նախատեսում է աշուն-ձմեռ սեզոնին Հայաստանում ստեղծել 0,121 մլրդ խորանարդ մետրի չափով գազի օպերատիվ պաշար:

«Գազպրոմ Արմենիան», որը ռուսական «Գազպրոմի» 100 տոկոսանոց «դուստրն է», մենաշնորհային դիրք է զբաղեցնում Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտում: Գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանի տարածքով:

Հայաստանի սպառողների գազամատակարարումն անհրաժեշտության դեպքում իրականացվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի պաշարների հաշվին, որը կարգավորում է գազի արդյունաբերական օգտագործման ոլորտում սեզոնային և պիկային տատանումները, ինչպես նաև գազի կարևորագույն սպառումների երաշխավորված գազամատակարարում:

Գազամատակարարման համակարգի օբյեկտների վթարի դեպքում այդ կայանը, կախված տարվա եղանակից, ի վիճակի է վառելիք մատակարարել 1-1,5 ամիս:-0-