Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ռուսական գազի մատակարարումը Հայաստան Վրաստանի տարածքով վերսկսվել է. ԶԼՄ

23.05.2014, 16:16
Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր մայիսի 17-ին Վրաստանի Դարյալի լեռնանցքում  սողանքի հետևանքով «Հյուսիս-Հարավ» գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով, ուրբաթ հաղորդում է վրացական «Փիրվելի» ԶԼՄ-ն։
Ռուսական գազի մատակարարումը Հայաստան Վրաստանի տարածքով վերսկսվել է. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր մայիսի 17-ին Վրաստանի Դարյալի լեռնանցքում  սողանքի հետևանքով «Հյուսիս-Հարավ» գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով, ուրբաթ հաղորդում է վրացական «Փիրվելի» ԶԼՄ-ն։

«Հյուսիս-հարավ« գազատարի վթարը, որով Հայաստան է տեղափոխվում ռուսական գազը, տեղի է ունեցել Վրաստանի Դարյալի կիրճի սողանքի հետևանքով։ Դարյալի կիրճը գտնվում է Թերեք գետի հովտում, այնտեղով անցնում է Ռազմական-Վրացական ճանապարհը, որը կապում է Ռուսաստանը և Անդրկովկասի երկրները։

Ըստ ԶԼՄ-ների տվյալների` վրացական տրանսպորտային ընկերությունն ավարտել է գազատարի 1200 մետր վնասված հատվածը, և բնական գազի մատակարարումը Հայաստան վերականգնված է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ --0--