«ՀայՌուսգազարդում» Հայաստանի կառավարության բաժնեմասի վաճառքի գործարքն օրինական էր. հանձնաժողովի եզրակացություն
07.04.2015,
16:04
«ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության բաժնեմասի վաճառքի գործարքն անցկացվել է իրավական կարգավորման շրջանակում և օրինական է, հայտնեց Հայաստանի ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը` երեքշաբթի ներկայացնելով Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության բաժնեմասի վաճառքի գործարքն անցկացվել է իրավական կարգավորման շրջանակում և օրինական է, հայտնեց Հայաստանի ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը` երեքշաբթի ներկայացնելով Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը։
2014 թվականի հունվարի 6–ին Գազպրոմը «ՀայՌուսգազարդում» Հայաստանի 20 տոկոս բաժնեմասի գնման պայմանագիր ստորագրեց` իր մասնաբաժինը հասցնելով 100 տոկոսի։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերը վաճառվել են 156 միլիոն դոլարով կուտակված պարտքերի մարման դիմաց։ 300 միլիոն դոլարի պարտքը կուտակվել է 2011-2013 թվականներին` ռուսական կողմի հետ նախկին գներով` հազար խորանարդ մետրի դիմաց 180 դոլարով, գազի սպառման համար վճարի պայմանավորվածության արդյունքում` չնայած սակագնի փաստացի բարձրացմանը։ Այսպիսով, պարտքի ընդհանուր գումարից կեսը վճարվում է հայկական կողմից, իսկ երկրորդ կեսը դուրս է գրվում ռուս գործընկերոջ կողմից։
«Մենք հստակ կարող ենք ասել, որ 20 տոկոս բաժնեմասի վաճառքն իրավական կարգավորման շրջանակում էր և ամբողջովին օրինական»,– ասաց Այվազյանը։
Բացի այդ, ըստ նրա, Ազգային ժողովը վավերացրել է այդ գործարքը` դրանով իսկ հաստատելով դրա օրինականությունը։
Գործարքն առաջացրել է մի շարք պատգամավորների անվստահությունը, որոնց նախաձեռնությամբ խորհրդարանում ստեղծվել է կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասն ընկերությանը վաճառելը քննարկելու վերաբերյալ գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն բնական գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկա։ Ընկերությունը նաև զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահպանման, բաշխմամբ և իրացմամբ, ինչպես նաև գազատրանսպորտային համակարգի ու հանրապետության ստորգետնյա գազապահեստարանների վերանորոգմամբ և ընդլայնմամբ։
2013թ.–ի դեկտեմբերին «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» 2014–2018 թթ.–ին Հայաստան ռուսական բնական գազի մատակարարման պայմանագիր ստորագրեցին, ըստ որի` «Գազպրոմ» կապահովի մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազի ամենամյա մատակարարում, արժեքը կորոշվի` գազի ռուսական գնագոյացման հետ կապված բանաձևով։ --0--