Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Գևորգ Պապոյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» (CARA) ծրագիրը

23.09.2025, 14:58
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է  «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» (CARA) ծրագիրը
Գևորգ Պապոյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» (CARA) ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 22-ին Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեի հետ քննարկել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» (CARA) ծրագիրը՝ ներկայացնելով դրա հիմնական բաղադրիչները, առաջնահերթ գործողությունները և իրականացվող աշխատանքների ժամանակացույցը։

Ինչպես հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, հանդիպման սկզբում նախարար Պապոյանը շնորհավորել է պարոն Զարկոնեին՝ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գործունեության ընթացքում Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև ձևավորված ամուր համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։

Նշվում է, որ ծրագրի նպատակն է՝ բարձրացնել Հայաստանի գյուղատնտեսության արտադրողականությունը՝ ապահովելով տեխնոլոգիաների և ներդրումների հասանելիություն, խթանելով կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացումը։ Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում նաև Հայաստանի գյուղատնտեսության թվայնացմանը։

CARA-ը միտված է նաև գյուղատնտեսության ոլորտում տնտեսական կայունության ապահովմանը՝ խթանելով ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումը։

Համաշխարհային բանկի ծրագրերի մասին

Հայաստանում 1992 թ.-ից՝ Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, Համաշխարհային բանկը ՀՀ-ին տրամադրել է մոտ 2.7 մլրդ դոլարի ֆինանսավորում՝ Միջազգային զարգացման ընկերակցության (IDA, որի դոնորը Հայաստանը դարձավ 2023 թվականին), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) և վստահության ֆոնդերի միջոցով: Ներկայումս Համաշխարհային բանկը Հայաստանում ֆինանսավորում է 10 նախագիծ՝ ընդհանուր 500 մլն դոլարի չափով: