Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Գագիկ Գևորկյանը վերընտրվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահի պաշտոնում

25.03.2015, 17:28
Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) գործադիր խորհրդի միջազգային ընտրությունը:
Գագիկ Գևորկյանը վերընտրվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) գործադիր խորհրդի միջազգային ընտրությունը:

Գագիկ Գևորկյանը վերընտրվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահի պաշտոնում: Գործադիր խորհրդի նոր անդամներն են՝ Սարգիս Նուրիանը (փոխնախագահ), Շանթ Հայթայանը (փոխնախագահ) և Րաֆֆի Մարուքյանը (գանձապահ):
 
AJA նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Գ. Գևորկյանին շնորհավորել է ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը:

«Անչափ բարձ գնահատանքի է արժանի Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի գործունեությունը, որ ստեղծման օրվանից ի վեր իր առջև նպատակ է դրել համախմբելու ողջ աշխարհի հայ ոսկերիչների ներուժը, ինչպես նաև աջակցելու Հայրենիքում ոսկերչության զարգացման կարևորագույն գործին: Հայկական ոսկերչության նմուշները միշտ էլ հիացմունք են առաջացրել, թե՛ մեր և թե՛ օտարների աչքերում, և հպարտությամբ պետք է նշեմ, որ հայերի համար հազարամյակների պատմություն ու ավանդույթներ ունեցող այս արհեստն ու արվեստը ձեզ նման տաղանդաշատ ու գործունյա հայորդիների շնորհիվ այսօր նույնպես զարգացում է ապրում և շարունակում իր ավանդույթները, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս`պահպանելով իր ուժեղագույն դիրքերը համաշխարհային ասպարեզում»,- մասնավորապես ասվում է նախարարի շնորհավորական նամակում:

Գագիկ Գևորկյանը ՀՀ նախագահի խորհրդականն է՝ ոսկերչական ոլորտի զարգացման հարցերով: Նրա նախաձեռնությամբ Հայաստանն ընտրվել է որպես 2016 թվականի Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) ամենամյա միջազգային համաժողովի հյուրընկալող երկիր:-0-