Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Ղարաբաղում առաջիկա հինգ տարիներին 9-11%–անոց ՀՆԱ–ի աճ է կանխատեսվում. ԼՂՀ վարչապետ

06.05.2013, 11:38
Առաջիկա հինգ տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՀՆԱ–ի 9–11 տոկոսանոց աճ է կանխատեսվում, իսկ ներդրումների ամենամյա ծավալի աճը` 10–15 տոկոս, ԱրՊՀ-ի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի և ՀՊԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։
Ղարաբաղում առաջիկա հինգ տարիներին 9-11%–անոց ՀՆԱ–ի աճ է կանխատեսվում. ԼՂՀ վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Առաջիկա հինգ տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՀՆԱ–ի 9–11 տոկոսանոց աճ է կանխատեսվում, իսկ ներդրումների ամենամյա ծավալի աճը` 10–15 տոկոս, ԱրՊՀ-ի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի և ՀՊԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։

Արդեն ավանդական դարձած նմանօրինակ հանդիպման հիմնական նպատակն էր ուսանողներին ծանոթացնել կառավարության 2013-2017թթ. գործունեության ծրագրին:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, Հարությունյանը նշել է, որ զարգացման բարձր ցուցանիշներ են ակնկալվում գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում։

«Նախատեսվում են ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպեր, 5-8 հազար աշխատատեղերի ստեղծում, նվազագույն աշխատավարձի ավելացում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի 12-15 տոկոս, հանքաարդյունաբերությունում` տարեկան 20 տոկոս աճ և այլն»,–տեղեկացրել է Հարությունյանը։

Վարչապետի խոսքով` 2012թ. ԼՂՀ-ում գրանցվել է ՀՆԱ-ի  9,9 տոկոս աճ, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում այն կազմել է 7,2 տոկոս, իսկ Ադրբեջանում` 2,2 տոկոս:

Կառավարության ղեկավարը ուսանողներին ներկայացրել է  առաջիկայում ԼՂՀ-ում մեկնարկելիք կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև անդրադարձավ հիպոթեքային  վարկավորմանը` բնակչության համար ավելի մատչելի դարձնելու հանգամանքին: –0–