Ղարաբաղում առաջին անգամ հացահատիկի փորձնական գիշերային հունձք է կատարվել
24.06.2013,
12:27
Գիշերային պայմաններում հացահատիկի փորձնական հունձք է անցկացվել առաջին անգամ ԼՂՀ Ասկերանի շրջանում, հաղորդում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Գիշերային պայմաններում հացահատիկի փորձնական հունձք է անցկացվել առաջին անգամ ԼՂՀ Ասկերանի շրջանում, հաղորդում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։
Լեռնային Ղարաբաղում այժմ ողջ թափով իրականացվում է 2013թ. բերքահավաքը։
Գիշերային հունձքին հետևել են ԼՂՀ արտգործնախարար Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը հայտարարեց, որ գիշերային պայմաններում բերքահավաքի առաջին փորձը հաջող է եղել։
««Մեկ կոմբայն` երկու կոմբայնավար» սկզբունքով հնարավոր կլինի աշխատանքն իրականացնել երկու հերթափոխի ռեժիմով։ Մոտ ժամանակներս մենք կփորձենք աստիճանաբար անցնել այս ռեժիմին, քանի որ գերմանական արտադրության նոր բերքահավաք իրականացնող կոմբայնների տեխնիկական հնարավորությունները թուլ են տալիս բերքահավաք իրականացնել նաև գիշերային պայմաններում», - նշեց Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ հանրապետությունում մոտ 29 հազ. հեկտար աշնանացան ցորեն կա, ավելի քան 20 000 հա` գարի։
Նա ավելացրեց, որ հունիսի 19-ի դրությամբ արդեն հավաքվել է ավելի քան 11 հազ. հա աշնանացան գարի, մեկ հեկտարից միջին բերքը տվյալ պահին կազմում է 17 ցենտներ։
«Մեկնարկել է նաև աշնանացան ցորենի բերքահավաքը։ Հավաքվել է մոտ 3 հազ. 500 հեկտար բերք, մեկ հեկտարից միջին բերքատվությունը կազմում է 18-18,5 ցենտներ», - ասաց Խաչատրյանը։ –0--