Рейтинг@Mail.ru
USD
377.88
EUR
450.06
RUB
4.8891
GEL
140.75
2026 թ. փետրվարի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ղարաբաղում առաջին անգամ տուֆ կարդյունահանվի

24.12.2012, 15:20
Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կմեկնարկի տուֆի արդյունահանումը, հաղորդում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։
Ղարաբաղում առաջին անգամ տուֆ կարդյունահանվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կմեկնարկի տուֆի արդյունահանումը, հաղորդում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։

Արցախի երկրաբանական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցները հերթական հետազոտություններն ու փորձարկումներն են անցկացնում ԼՂՀ–ի Շահումյանի շրջանում։ Մասնագետների հավաստիացմամբ` վարդագույն քարի պաշարները բավարար են, որպեսզի տեղում համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծվեն և քարի վերամշակում սկսվի։

Հայտնի երկրաբան, ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը հայտնել է, որ «մենք առաջին հերթին ցանկանում ենք առավելապես օգտագործել սեփական հումքը»։ «Հանրապետության քաղաքների և գյուղերի զարգացման համար մեզ շինանյութ է հարկավոր։ Տվյալ տեղամասը մեզ 300 հազար խորանարդ մետր տուֆ կհատկացնի, որը շատ լավ և արդյունավետ շինանյութ է։ Ամենախորքում նաև սպիտակ մարմար է երևում»,– ասաց Գաբրիելյանցը։

ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն իր հերթին նշել է, որ այդ առումով հետագայում նոր աշխատատեղեր կստեղծվեն։
«Մենք արդեն մեր սեփական քարը կունենանք, որի պահանջարկը չափազանց զգացվում է շինարարության ոլորտում»,– ասել է Շահրամանյանը։

Արցախյան առաջին հղկած տուֆի նմուշներին տեղում ծանոթացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության պաշտոնատար անձանց ուղեկցությամբ։ –0–