Ղարաբաում սկսել են բուսայուղ արտադրել
04.07.2012,
17:46
ԼՂՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում բուսական յուղի արտադրամաս են գործարկել, հաղորդում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում բուսական յուղի արտադրամաս են գործարկել, հաղորդում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:
Ձեռնարկության սեփականատեր Նորայր Ստեփանյանի խոսքով՝ արտադրամասը բացվել է բիզնես-պլանի համաձայն և վարկային միջոցներով:
«Ղարաբաղում արտադրվող բուսայուղը էկոլոգիապես մաքուր արտադրանք է»,- ասաց Ստեփանյանը:
Նա հայտնել է, որ գերմանական տեխնոլոգիայով արտադրվող բուսայուղի առաջին արտադրանքը Ղարաբաղի շուկա կմտնի ընթացիկ տարվա հուլիսին:--0-