Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի սպառողական գները գնանկման միտումներ են ցուցադրում. ԱՎԾ

06.10.2014, 16:02
Հայկական շուկայի սպառողական գները 2014 թվականին առավելապես գնանկման միտումներ են ցուցադրում, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության Գների և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Հայաստանի սպառողական գները գնանկման միտումներ են ցուցադրում. ԱՎԾ
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական շուկայի սպառողական գները 2014 թվականին առավելապես գնանկման միտումներ են ցուցադրում, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության Գների և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

«Մասնավորապես, տարեսկզբի ինն ամիսներից առաջին հինգ ամիսների ընթացքում դիտվել է գնանկում, և ընդհանուր գնանկումը կազմել է 4.6 տոկոս»,– ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հունվարին` 4.6 տոկոս, արդեն ապրիլին գնաճը նվազել է մինչև 0.5 տոկոս, իսկ օգոստոսին և սեպտեմբերին կազմել է, համապատասխանաբար, 0.7 և 0.4 տոկոս։

«Սպառողական գների ցուցիչն ինն ամիսներին կազմել է 99.2 տոկոս, այսինքն, 2014 թվականի սեպտեմբերին 2013 թվականի դեկտեմբերի համեմատ հայկական սպառողական շուկայում գրանցվել է գների նվազում 0.8 տոկոսով»,– ասաց Մարտիրոսյանը։

Ներկայացնելով 2014 թվականի գնաճի միտումները` նա նշեց, որ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գրանցվել է 0.4 տոկոսանոց գնաճ, միաժամանակ պարենային ապրանքների գներն աճել են 0.7 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 0.9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1 տոկոսանոց աճ։

«13 ապրանքային խմբերից 10–ում գրանցվել է 0.1-9.4 տոկոսանոց գնաճ` ամենաբարձր գնաճը գրանցվել է «ձու» ապրանքային խմբում` 9.4 տոկոս, գնաճի բարձր ցուցանիշ է գրանցվել նաև բանջարեղենի և կարտոֆիլի խմբում` 5.9 տոկոս։ Երկու ապրանքախմբերում գրանցվել է 4.4-0.3 տոկոսանոց գնանկում, իսկ մեկ ապրանքախմբում գները նախորդ ամսվա նկատմամբ անփոփոխ են մնացել»,– ասաց Մարտիրոսյանը։

Ըստ նրա` սեպտեմբերին դեկտեմբերի նկատմամբ` 0.8 տոկոսանոց գնանկման պայմաններում իննամսյա կտրվածքում պարենային ապրանքների գները նվազել են 3.4 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 0.8 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները բարձրացել են 2.4 տոկոսով։
Նա միաժամանակ նշեց, որ 13 ապրանքախմբերից յոթում գրանցվել է 0.5-6 տոկոսանոց գնաճ, հինգ ապրանքախմբերում գրանցվել է 11.5-0.1 տոկոսանոց գնանկում, մեկ ապրանքախմբի գներ մնացել են անփոփոխ։

2014 թվականի պետբյուջեում գնաճի ցուցանիշը 4%(+/-1,5%) մակարդակում է։ -0-