Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայաստանում սպառողական գները մարտին նվազել են 0,4%–ով

31.03.2014, 13:42
Հայաստանում սպառողական գները 2014թ.–ի մարտին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,4 տոկոսով, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Հայաստանում սպառողական գները մարտին նվազել են 0,4%–ով
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2014թ.–ի մարտին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,4 տոկոսով, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` սպառողական գների նվազումը հիմնականում պայմանավորված էր պարենային գների 0,8 տոկոս անկմամբ (ներառյալ` ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտ)։ Ծառայությունների գներն աճել են 0,5 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ամսվա ընթացքում չեն փոխվել։

Սպառողական գների ցուցիչը 2014թ.–ի մարտին, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 103,8 տոկոս, պարենային ապրանքների գները (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը)` 101,7 տոկոս, ոչ պարենային ապրանքների գները` 102,4 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի գները` 108,6 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2014թ.–ին նախատեսված է 4%–ի (±1,5%) մակարդակում։ –0-