Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Գների աճի պատճառով ՌԴ–ի օղու շուկան 2 տարվա ընթացքում կարող է քառորդ մասով անկում ապրել

02.04.2013, 11:11
Օղու մանրածախ վաճառքների անկումը բնական արտահայտմամբ ՌԴ–ում այս տարվա երկու ամիսներին, տարբեր հաշվարկներով, կազմել է 9–ից մինչև 20 տոկոս։ 2013 թվականին օղու շուկան կնվազի 10-15 տոկոսով բնական արտահայտմամբ, իսկ 2013-2014 թվականներին` 25 տոկոսով օղու նվազագույն մանրածախ գների ավելացման պատճառով, կանխատեսում են «Փրայմ» գործակալության հարցմանը մասնակցած փորձագետները։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Օղու մանրածախ վաճառքների անկումը բնական արտահայտմամբ ՌԴ–ում այս տարվա երկու ամիսներին, տարբեր հաշվարկներով, կազմել է 9–ից մինչև 20 տոկոս։ 2013 թվականին օղու շուկան կնվազի 10-15 տոկոսով բնական արտահայտմամբ, իսկ 2013-2014 թվականներին` 25 տոկոսով օղու նվազագույն մանրածախ գների ավելացման պատճառով, կանխատեսում են «Փրայմ» գործակալության հարցմանը մասնակցած փորձագետները։

ՌԴ–ում օղու նվազագույն գինն ավելացել է 98 ռուբլուց մինչև 170 ռուբլի` 2013 թվականին մեկ լիտր էթիլային սպիրտի ակցիզի` մինչև 400 ռուբլի ավելացումից հետո` 2012 թվականի 300 ռուբլու համեմատ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռոսստատի տվյալներով, օղու մանրածախ վաճառքների անկումը 2013 թվականի հունվար–փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 9 տոկոս ։ Ռիթեյլերները հաշվարկել են, որ այդ խմիչքի վաճառքներն իրենց մոտ ընկել են 20 տոկոսով, բայց հասույթը պահպանվել է նույն մակարդակում։

Կանխատեսումների համաձայն, 2014 թվականին էթիլային սպիրտի ակցիզի դրույքը կկազմի արդեն 500 ռուբլի, իսկ 2015 թվականին` 600 ռուբլի, դրան համամասնորեն էլ կբարձրանա օղու մանրածախ նվազագույն գինը։ -0