Հայաստանում մարտին ոչ պարենային ապրանքների գները էապես չեն փոխվել
03.04.2014,
14:55
Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2014 թ.–ի մարտին, փետրվարի համեմատ, էապես չեն փոխվել։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2014 թ.–ի մարտին, փետրվարի համեմատ, էապես չեն փոխվել։
Սակայն նշված ժամանակահատվածում 0,3 տոկոսով թանկացել են գորգերը, 0,5 տոկոսով` կահույքը, ինչպես նաև արձանագրվել է գրենական պիտույքների` 0,7 տոկոս, ոսկերչական իրերի` 0,9 տոկոս, դեղորայքի` 1,0 տոկոս, անձնական օգտագործման իրերի` 1,2 տոկոս, հագուստի և գործվածքների` 1,3 տոկոս, կոշկեղենի` 1,4 տոկոս, այգեգործական ապրանքների` 2,2 տոկոս և խոհանոցային պարագաների` 2,4 տոկոս գների աճ։
Միաժամանակ այս տարվա մարտին գների նվազում է գրանցվել հետևյալ ապրանքախմբերում` մշակութային ապրանքներ` 6,4 տոկոս, տեքստիլ` 1,2 տոկոս, վառելիք` 1,4 տոկոս, կոսմետիկ ապրանքներ` 0,2 տոկոս, շինարարական ապրանքներ` 0,1 տոկոս, իսկ կենցաղային տեխնիկայի և մաքրող միջոցների գները չեն փոխվել։
2014 թ.–ի հունվար–մարտին Հայաստանում ոչ պարենային ապրանքների գների 3 տոկոսանոց աճ է գրանցվել։–0–