ՄՄ–ում և ԱՀԿ–ում առևտրի մասին համաձայնագրերի միջև ուղիղ հակասություններ չկան, սակայն մի շարք կետերի շուրջ հարկավոր է պայմանավորվել. ֆինանսների նախարարություն
25.04.2014,
19:15
Մաքսային միությունում և ԱՀԿ–ում գնումների մասին համաձայնագրի միջև ուղիղ հակասություններ չկան, ուրբաթ լրագրողներին ասել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությունում և ԱՀԿ–ում գնումների մասին համաձայնագրի միջև ուղիղ հակասություններ չկան, ուրբաթ լրագրողներին ասել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանը։
«Զուգադրելով այդ երկու փաստաթղթերը` մենք դրանց միջև որևէ էական հակասություն չգտանք, սակայն կան կետեր, որոնք բանակցություններ են պահանջում», – ասել է Ղամբարյանը բաց սեմինարի շրջանակներում, որը նվիրված է նոր համաձայնագրով և պետական գնումների ոլորտում գոյություն ունեցող օպտիմալ համաշխարհային փորձով նախատեսված պարտավորություններին։
Վարչության պետը նշեց, որ այս սեմինարը կոչված է պարզաբանել կետերը, որոնք եռակողմ քննարկում են պահանջում հասկանալու համար, թե արդյո՞ք դրանք հակասում են երկու համաձայնագրերին։
«Սակայն այս պահին կարող եմ հայտարարել, որ ուղիղ հակասություններ չկան», – ասել է նա։
Ղամբարյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի համար հեռանկարային է ՄՄ–ի ներսում Գնումների մասին համաձայնագիրը։
Միաժամանակ նա պարզաբանել է, որ մինչև երկու պայմանագրերի վավերացումը հարկավոր է փոխել օրենսդրությունները և հետո միայն վավերացնել փաստաթուղթը ինչպես Մաքսային միության մասով, այնպես էլ ԱՀԿ–ի մասով։
«Հնարավոր է, որ մեզ տրամադրվի անցումային շրջան, որպեսզի մենք վավերացնենք համաձայնագրերը, իսկ հետո որոշ փոփոխություններ անենք», – ասել է նա։
2013 թ.–ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0–