Գորիսը 15-20 տարի անց տարածաշրջանի առաջին «խելացի քաղաքը» կդառնա
09.04.2015,
14:59
Հայաստանի Գորիս քաղաքը 15-20 տարի անց կդառնա տարածաշրջանի առաջին «խելացի քաղաքը», հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Գորիս քաղաքը 15-20 տարի անց կդառնա տարածաշրջանի առաջին «խելացի քաղաքը», հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը։
«Այսօր ստորագրվել են հուշագրեր, որոնց արդյունքում կստեղծվի մի երկրի պրոֆիլ, որը կկիրառվի Գորիսը «խելացի քաղաք» դարձնելու փորձարարական հարթակ դարձնելիս։ Գորիսը կդառնա ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի «խելացի քաղաքը»»,– ասաց Ալավերդյանը։
Նա նշեց, որ «խելացի քաղաք» հասկացությունը ենթադրում է նորարական տեխնոլոգիաների, առաջատար միջազգային փորձի օգտագործում, կայունության ապահովում և աղետների դիմադրողականություն։
Միջոցառման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման երկու հուշագիր` ՄԱԿ–ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ–ի զարգացման ծրագրերի գրասենյակի և Հայաստանի կառավարության, ինչպես նաև ՄԱԿ–ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ ԶԾ–ի, Հայաստանի կառավարության, Գորիսի քաղաքապետարանի և Կովկասյան տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայկական գրասենյակի միջև։ ՄԱԿ–ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և «Հաբիթաթ» կազմակերպության գործակցության շրջանակում Հայաստանի քաղաքաշինության նախարարության համակարգման ժամանակ կիրագործվի «Ազգային հնարավորությունների ամրապնդումը Հայաստանի բնակարանային քաղաքականության զարգացման և քաղաքների ծրագրման ոլորտում», որի շրջանակում կստեղծվի երկրի պրոֆիլը` հողերի կառավարման, հանրային ծառայությունների և ենթակառուցվածքի ուսումնասիրման, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման նպատակով։
Ալավերդյանի խոսքով` հուշագրերը շրջանակային փաստաթղթեր են, որոնցում նշվում են յուրաքանչյուր ծրագրի հիմնական խնդիրները։ «Մենք միմյանց հետ սերտորեն կապված երկու ծրագրերի վերաբերյալ երկու հուշագիր ենք ստորագրել։ Հետազոտությունների ավարտից հետո կստանանք միջազգային և հայ փորձագետների կարծիքները ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու և բազային խնդիրները լուծելու համար»,– ասաց Ալավերդյանը։
«Կարևորն այն է, որ գործընթացը չսահմանափակվի Գորիսով։ Փորձնական ծրագիրը, որպես կանոն, ունի մուլտիպլիկատիվ արդյունք։ Գորիսը որպես առաջին «խելացի քաղաք» ընտրելը պայմանավորված է նրանով, որ այդ քաղաքը հիմնականում պահպանել է իր պատմական տեսքը, ինչպես նաև գտնվել է Իրան և Արցախ տանող տրանսպորտային կարևոր միջանցքների խաչմերուկում»։
Նա հայտնեց, որ հաջորդ տարի ենթադրվում է ավարտել տեսական հետազոտությունները, այնուհետև կսկսվի իրագործման փուլը, որը կտևի 15-20 տարի։ Ալավերդյանը չնշեց ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների գումարը, բայց ասաց, որ կներգրավվեն ներդրողներ, միջազգային կառույցների միջոցներ, ակնկալվում է նաև Հայաստանի կառավարության աջակցությունը։-0-