Հայաստանում առաջին կիսամյակում անշարժ գույքի մոտ 45 հազար գործարք է կատարվել
05.05.2014,
14:59
2014 թ.–ի առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել է անշարժ գույքի 44931 գործարք, ինչը 10,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, տեղեկացվում է

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. 2014 թ.–ի առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել է անշարժ գույքի 44931 գործարք, ինչը 10,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, տեղեկացվում է
Միաժամանակ գործարքների թիվը 2014 թ.–ի առաջին եռամսյակում, 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 15,3 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի ամենամեծ թվով գործարքներ են գրանցվել Երևանում` գործարքների ընդհանուր թվի 34,7 տոկոսը, ամենաքիչը` Վայոց Ձորում` 2,3 տոկոս։
Միաժամանակ Կոտայքի մարզում առաջին կիսամյակում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 13,1 տոկոսը, Արմավիրի մարզում `8,4 տոկոսը, Արարատի մարզում` 7.9 տոկոսը, Գեղարքունիքի մարզում` 7,2 տոկոսը, Լոռու մարզում` 7,1 տոկոսը, Շիրակի մարզում` 5,9 տոկոսը, Արագածոտնի մարզում` 5,6 տոկոսը, Սյունիքում` 5,1 տոկոսը և Տավուշում` 3,7 տոկոսը։
Պետական կադաստրի տվյալների համաձայն` հունվար–մարտին գրանցված անշարժ գույքի հետ կապված գործողությունների 25,1 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի օտարման գործընթացներին, 10,7 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործընթացները։
Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրանցված գործարքների ընդհանուր թվից 10,9 տոկոսը բաժին է ընկել ժառանգությանը, 12,2 տոկոսը կազմել են գրավի դիմաց գործարքները, 4,7 տոկոսը` անշարժ գույքի վարձակալության գործարքները, 36,4 տոկոսը` այլ պետական գրանցումները։
Անշարժ գույքի սեփականաշնորհման գործարքներ առաջին կիսամյակում չեն գրանցվել։ –0–