Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Գյուղնախարարությունը կուսումնասիրի 2013թ.–ին գյուղատնտեսական արտադրանքի իրացման ոլորտի իրավիճակը և պետական աջակցության հնարավոր մեխանիզմները

04.04.2013, 16:59
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարեց ուսումնասիրել 2013թ.–ին գյուղատնտեսական արտադրանքի իրացման ոլորտի իրավիճակը և ձեռնարկությունների պետական աջակցման հնարավոր մեխանիզմները։
Գյուղնախարարությունը կուսումնասիրի 2013թ.–ին գյուղատնտեսական  արտադրանքի իրացման ոլորտի իրավիճակը և պետական աջակցության հնարավոր մեխանիզմները
ԵՐԵՎԱՆ,4 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարեց ուսումնասիրել 2013թ.–ին գյուղատնտեսական արտադրանքի իրացման ոլորտի իրավիճակը և ձեռնարկությունների պետական աջակցման հնարավոր մեխանիզմները։

«Հիմա, երբ սկսի մթերման շրջանը, մենք էլի խնդիրների առջև ենք կանգնելու, քանի որ գյուղացու ակտիվները, սեփական կապիտալը բավարար չեն, որպեսզի վարկային միջոցներ նրանց տրամադրվեն՝ գնումներ իրականացնելու համար։ Առանց պետության ակտիվ մասնակցության մենք 2013-ին լրջագույն խնդիրներ կունենանք»,– հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետը։

Այդ կապակցությամբ նա նշեց, որ ռուսական շրջանները շահագրգռված են հայկական գյուղատնտեսական արտադրանքով, և նրանց հետ համագործակցությունը կարող է օգնել իրականացման գործընթացին։

Վարչապետը հանձնարարոց գյուղատնտեսության նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը` Կենտրոնական բանկի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում անցկացնել` նվիրված գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրներին։

«Դա պետք է հենց այժմվանից սկսել՝ տեսնել, իրենք շահագրգռվածություն ունե՞ն արդյոք, տեղափոխման ծախսերն ինչպիսի՞ն են»,– նշեց Սարգսյանը։

Ըստ ԱՎԾ տվյալների` 2012թ.–ին Հայաստանում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ծավալն ընթացիկ գներով կազմել է շուրջ 840,4 մլրդ դրամ` 2011թ.–ի համեմատ ավելանալով 9,5 տոկոսով։ –0–