Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը հունվար-հուլիսին աճել է 3,2 տոկոսով՝ հասնելով 316,1 մլրդ դրամի. նախարար
22.08.2014,
16:06
Հայաստանում համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,2 տոկոսով՝ կազմելով 316,1 մլրդ դրամ, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,2 տոկոսով՝ կազմելով 316,1 մլրդ դրամ, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ այս տարի ավելացել են գրեթե բոլոր գյուղատնտեսական կուլտուրաների արտադրանքի ծավալները, բացի ծիրանից:
Կարապետյանը նշեց, որ այս տարի նախարարության լուրջ ձեռքբերումներից մեկը դարձավ նախորդ տարվա համեմատ 14,6 հազար հեկտարով ցանքատարածքների ավելացումը, ինչը հանգեցրեց ցանքատարածքների շահագործման արդյունավետության մակարդակի 74,2 տոկոսանոց ավելացման՝ նախորդ տարվա 71 տոկոսի համեմատ:
«Սա շատ լուրջ ցուցանիշ է, և մենք նախատեսում ենք, որ 2020 թ.-ին հողերի մեծ մասը պիտանի կլինի ցանք կատարելու համար», - ասաց նախարարը:
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր ծավալը 2014 թ.-ի հունվար-հունիսին կազմել է 219,4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1,4 տոկոսով ($1 – 407,79 դրամ):-0-