Էկոնոմիկայի նախարարություն. Հայաստանը պետք է զարգացնի ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները
16.04.2015,
14:31
Հայաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի տնտեսության առավել գրավիչ և հեռանկարային ոլորտների զարգացման համար։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի տնտեսության առավել գրավիչ և հեռանկարային ոլորտների զարգացման համար։
Ինչպես «Գոլոս Արմենիի» թերթին տված բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Տնտեսական համագործակցության և զարգացման հեղինակավոր միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն` երկրի նման ոլորտներն են գյուղական արտադրանքի վերամշակումն ու շինարարական նյութերի արտադրությունը։
«Հիմա այդ երկու ոլորտները բոլոր միջազգային կազմակերպությունների, բանկերի և ինստիտուցիոնալ ներդրողների շուրթերին են։ Այնտեղ աշխատանքի հսկայական դաշտ կա, և մենք պետք է անենք ամեն ինչ այդ ոլորտները զարգացնելու համար», – ընդգծել է Ճշմարիտյանն` ավելացնելով, որ «մեր գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը երեք անգամ ցածր է, քան արդյունաբերության ոլորտում»։
Ինչ վերաբերում է շինարարական նյութերի արդյունաբերությանը, ապա այստեղ գերատեսչության ղեկավարը գովեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության խիստ մոտեցումն այն ընկերությունների նկատմամբ, որոնք ընդերքի օգտագործման արտոնագրեր են վերցրել և ոչինչ չեն անում։
«Հարկավոր է նրանց սթափեցնել, իսկ ով, ասենք, չի սթափվի, ապա պետք է տեղն ազատի նորմալ ներդրողների և օգտակար սեփականատերերի համար։ Այս ամենը ոչ մի բանին պետք չէ, երբ վերցված արտոնագրերի և փաստացի աշխատող ընկերությունների հարաբերակցությունն ընդամենը 25 տոկոս է», – ասել է Ճշմարիտյանը։ –0–