Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանում համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2014 թ.–ի հունվար–նոյեմբերին ավելացել է 6,5% և կազմել 920,7 մլրդ դրամ. ԱՎԾ

20.01.2015, 16:40
Հայաստանում համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2014 թ.–ի հունվար–նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 6,5 տոկոսով` կազմելով 920,7 մլրդ դրամ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱՎԾ գյուղատնտեսության բաժնի պետ Արսեն Ավագյանը։
Հայաստանում համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2014 թ.–ի հունվար–նոյեմբերին ավելացել է 6,5% և կազմել 920,7 մլրդ դրամ. ԱՎԾ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2014 թ.–ի հունվար–նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 6,5 տոկոսով` կազմելով 920,7 մլրդ դրամ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱՎԾ գյուղատնտեսության բաժնի պետ Արսեն Ավագյանը։

Նա նշեց, որ բուսաբուծության ոլորտում  հաշվետու ժամանակահատվածում գրանցված աճը կազմել է 5,8 տոկոս, անասնաբուծության ոլորտում` 7,8 տոկոս, իսկ ձկնաբուծության ծավալն աճել է 27,7 տոկոսով։ Ավագյանը ձեռնպահ մնաց բացարձակ ցուցանիշներ ներկայացնելուց։

Նա նշեց, որ աճ է գրանցվել գյուղատնտեսական ոլորտի գրեթե բոլոր հատվածներում, բացառությամբ պտղատուների։

«Հայաստանում 2014 թ.–ի նոյեմբերի 1–ի դրությամբ արտադրվել է 290 հազար տոննա պտուղ` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածում արտադրված 333 հազար տոննայի համեմատ», – նշեց Ավագյանը։

Նրա խոսքերով` պտղատուների բերքի անկումը պայմանավորված է առավելապես ցրտահարությամբ, որի պատճառով գրանցվել է ծիրանի արտադրության ծավալի կտրուկ աճ` գրեթե 13 տոկոսով` 2013 թ.–ի համեմատ։

«Կարծում եմ, որ գյուղատնտեսության ոլորտի աճի միտումն ընդհանուր առմամբ կպահպանվի նաև տարեկան կտրվածքում, որի ցուցանիշները կամփոփվեն հունվարի վերջին։ 2014 թ.–ի արդյունքում փոփոխություններ են հնարավոր միայն անասնաբուծության ոլորտում, որի իրացման ծավալներն առավել ակտիվ են դեկտեմբերին` ինչպես մսի, այնպես էլ ձվի իրացման և արտադրության գծով», – ասաց Ավագյանը։ ($1 – 478,28 դրամ) –0-