Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի զբաղված բնակչության մոտ 40%–ը ներգրավված է գյուղատնտեսության ոլորտում. նախարար

30.05.2014, 13:58
Հայաստանի զբաղված բնակչության մոտ 40%–ը ներգրավված է գյուղատնտեսության ոլորտում, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Հայաստանի զբաղված բնակչության մոտ 40%–ը ներգրավված է գյուղատնտեսության ոլորտում. նախարար
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի զբաղված բնակչության մոտ 40%–ը ներգրավված է գյուղատնտեսության ոլորտում, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Գյուղերում այդ ցուցանիշը կազմում է մոտ 80 տոկոս»,– ուրբաթ ասաց նա «Կայունությունից դեպի զարգացում» թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Կարապետյանը միաժամանակ ավելացրեց, որ այսօր գյուղատնտեսության բաժնեմասը Հայաստանի ՀՆԱ–ում կազմում է ավելի 20 տոկոս, իսկ ագրովերամշակման արտադրանքի հետ միասին` 25 տոկոս։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2014 թվականի հունվար–մարտին ընթացիկ գներով կազմել է մոտ 68.5 մլրդ դրամ` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.2 տոկոսով։

Նախարարը հայտնեց, որ գյուղատնտեսության առավել կարևոր խնդիրներից մեկը Հայաստանում այսօրվա դրությամբ գյուղերում արժանի կենսամակարդակի ապահովումն է, որպեսզի երիտասարդությունը կարողանա աշխատել իր հողի վրա` չարտագաղթելով երկրից աշխատանք փնտրելու։

Նա նշեց նաև, որ տվյալ պահին Հայաստանում գործում է մոտ 340 հազար ֆերմերային տնտեսություն։

Հայաստանի ազգային վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 2013 թվականին կազմել է 1 388.9 հազար մարդ, որից 1 164.3 հազար մարդ` զբաղվածներ են և 224.6 հազար մարդ` գործազուրկ։ Միաժամանակ հանրապետության աշխատանքային ռեսուրսները 2013 թվականին կազմել են 2 189.4 հազար (3,2%–ի անկում մեկ տարում)։Տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը նախորդ տարի կազմել է 800.6 հազար մարդ` 2012 թվականի 842.5 հազարի դիմաց։ ($1 – 413,37 դրամ)։-0-