Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Հայկական ՓՄՁ-ների գյուղմթերքը կարող է միջազգային շուկաներ արտահանվել մի շարք խնդիրների լուծումից հետո. Էկոնոմիկայի նախարարություն

19.06.2014, 16:27
Հայաստանի փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների արտադրած գյուղատնտեսական արտադրանքը կարող է միջազգային շուկաներ արտահանվել մի շարք խնդիրներ լուծելուց հետո, ասաց Հայաստանի էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Հայկական ՓՄՁ-ների գյուղմթերքը կարող է միջազգային շուկաներ արտահանվել մի շարք խնդիրների լուծումից հետո. Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների արտադրած գյուղատնտեսական արտադրանքը կարող է միջազգային շուկաներ արտահանվել մի շարք խնդիրներ լուծելուց հետո, ասաց Հայաստանի էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

«Կան խնդիրներ, որոնք կապված են գործընկերների որոնման, ճիշտ մարքեթինգի, գովազդի և արտահանվող արտադրանքի ապրանքանիշի ստեղծման խնդիրների հետ»,– հինգշաբթի ասաց Մելքոնյանը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) շրջանակներում հայկական տնտեսության ճյուղերի մրցունակության օժանդակության աշխատանքը համակարգող փորձագիտական հանձնաժողովի երկրորդ նիստում։

Նա նշեց, որ լուծում պահանջող խնդիրների թվում են շուկաներ մտնելու ուղիների որոնումը։

2013 թվականի դեկտեմբերին Փարիզում կայացած ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանների վարչության խորհրդի նիստում և ՏՀԶԿ մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանի ժամանակ Հայաստանն ընդգրկվել է ՏՀԶԿ եվրասիական մրցունակության 2014 թվականի ծրագրի բարեփոխումների ուսումնասիրության նախագծում։ Դրանով իսկ մեկնարկել են Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղերի մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունները։ Այդ կապակցությամբ Հայաստանում ձևավորվել է տվյալ հետազոտությունների տվյալների փորձագիտական գնահատման աշխատանքը համակարգող հանձնաժողով։

ՏՀԶԿ «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Անտոնիո Սոման իր հերթին նշեց, որ հետազոտության շրջանակներում մի քանի խնդիր է հայտնաբերվել ՓՄՁ–ի կողմից արտադրվող հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կապակցությամբ։

ՏՀԶԿ–ի անցկացրած հետազոտությունների արդյունքներով մի շարք առաջարկություններ են արվել, մասնավորապես` ՓՄՁ–ներին միջազգային շուկաներ մտնելու համար օժանդակելու, ինչպես նաև վերազգային ընկերությունների ներգրավման և հայկական ՓՄՁ հետ նրանց համագործակցության մասին։

Մելքոնյանի խոսքով` կատարած աշխատանքի և հետազոտությունների արդյունքները կներկայացվեն այս տարվա հոկտեմբերի 7-8–ին։ -0-