Շուրջ 2 հազար ֆերմերական տնտեսություններ մասնակցել են Երևանում կազմակերպված գյուղատնտեսական տոնավաճառներին
22.07.2015,
15:37
Շուրջ 2 հազար ֆերմերական տնտեսություններ մասնակցել են Երևանում կազմակերպվող գյուղատնտեսական տոնավաճառներին, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Շուրջ 2 հազար ֆերմերական տնտեսություններ մասնակցել են Երևանում կազմակերպվող գյուղատնտեսական տոնավաճառներին, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
«Արդեն հինգ տարի ամռանը շաբաթ և կիրակի օրերին Երևանում կազմակերպում ենք տոնավաճառներ։ Հունիսի 6–ից տոնավաճառ է գործում Կասյան փողոցում, նախորդ շաբաթ ևս մի տոնավաճառ բացվեց Մաշտոցի պողոտայում։ Կազմակերպվել է 16 տոնավաճառ, որոնց մասնակցել էն 2 հազար ֆերմերական տնտեսություն», – ասաց Մակարյանը։
Նրա խոսքով` տոնավաճառների աշխատանքի յուրաքանչյուր օրվա ընթացքում իրացվում է մոտ 40–50 տոննա գյուղատնտեսական արտադրանք։
«Տոնավաճառներին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի ֆերմերական տնտեսությունները` համեմատաբար մատչելի գնով առաջարկելով սեփական արտադրության ապրանքներ», – նշեց Մակարյանը։
Ֆերմերական տնտեսություններն անվճար են մասնակցում տոնավաճառներին։ Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին անհատույց տրամադրում է վաճառասեղաններ, կշեռք և սայլակներ։
Գյուղատնտեսական տոնավաճառները Երևանում անցկացվում են 2011 թ.–ից Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Նախարարության տվյալներով` նախորդ տարի հունիսի 8–ից նոյեմբերի 5–ն ընկած ժամանակահատվածում Կասյան փողոցում կազմակերպվել է 40 գյուղատնտեսական տոնավաճառ, որոնց մասնակցել է մոտ 5520 ֆերմերական տնտեսություն։ –0–