Հացի գինը ԼՂՀ–ում առաջիկա ամիսներին անփոփոխ կմնա
28.09.2012,
11:35
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշում է ընդունվել սահմանել հանրապետությունում 1 կգ հացահատիկի նվազագույն գինը` 150 դրամ, բարձր կարգի այլուրի մեկ պարկի գինը` 11 հազար 700 դրամ, իսկ հաջորդ ամիսներին հացի գինը թողնել անփոփոխ` 110 դրամի չափով, հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշում է ընդունվել սահմանել հանրապետությունում 1 կգ հացահատիկի նվազագույն գինը` 150 դրամ, բարձր կարգի այլուրի մեկ պարկի գինը` 11 հազար 700 դրամ, իսկ հաջորդ ամիսներին հացի գինը թողնել անփոփոխ` 110 դրամի չափով, հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Խորհրդակցության ընթացքում բոլոր ալրաղացներին և ԼՂՀ գյուղերի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին հանձնարարվել է իրացնել հացահատիկը սահմանված գնով։ Մարզպետարանների ղեկավարները պարտավորվել են մեկշաբաթյա ժամկետում ճշտել շրջաններում առկա պաշարները` հետագա գործողությունների ճիշտ կազմակերպման համար։
Հացի գնի աճի կանխումը պետական լիազոր մարմինների ղեկավարների և հանրապետությունում հացահատիկ ու ալյուր արտադրող ձեռնարկատերերի մասնակցությամբ անցակցված խորհրդակցության հիմնական նպատակն էր։
Խորհրդակցության ընթացքում պարենային շուկայի վիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ներկայացրեց ԼՂՀ Հանրային ծառայությունները կարգավորող տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են պարենամթերքի գների բարձրացման դեպքեր` պայմանավորված միջազգային շուկայում հացահատիկի գնի աճով։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է հանրապետությունում հացահատիկի արտադրության և արտահանման ցուցանիշները` հայտնելով, որ արտադրվել է ավելի քան 102 հազար տոննա հացահատիկ, իսկ Հայաստան է արտահանվել ավելի քան 18 հազար տոննա։
ԼՂՀ վարչապետը հայտնել է, որ սոցիալական լարվածություններից խուսափելու համար կառավարությունը ստիպված գնում է սահմանափակումների, մասնավորապես, հացահատիկի արտահանման արգելքը և հացահատիկի նվազագույն գնի սահմանումը։
Հարությունյանի խոսքով, անհրաժեշտ է ընտրել այնպիսի տարբերակ, որն ընդունելի կլիներ հացահատիկի, հացի արտադրողների ու սպառողների համար։
Խորհրդակցությանը մասնակցող ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշել է, որ այդ սահմանափակումներն անցկացվում են` հաշվի առնելով կառավարության քաղաքականությունը և ժամանակավոր բնույթ են կրում։ ($1 – 405,39 դրամ է): -0-