Рейтинг@Mail.ru
USD
381.15
EUR
445.37
RUB
4.8406
GEL
141.43
2026 թ. հունվարի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀԱԳՄ–ն հնչեցրել է Հայաստանում առկա մարտահրավերների հաղթահարման առաջնահերթ քայլերի օրակարգը

11.05.2018, 15:33
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նշում է, որ մասնակից է լինելու երկրում առկա բազմաթիվ մարտահրավերների հաղթահարմանը, ասվում է ՀԱԳՄ տարածած հաղորդագրությունում։
ՀԱԳՄ–ն հնչեցրել է Հայաստանում առկա մարտահրավերների հաղթահարման առաջնահերթ քայլերի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նշում է, որ մասնակից է լինելու երկրում առկա բազմաթիվ մարտահրավերների հաղթահարմանը։ 

Ինչպես ասվում է ՀԱԳՄ տարածած հաղորդագրությունում, այս պահին առաջնահերթ է արհեստածին մենաշնորհների վերացումը, ինչպես նաև հավասար մրցակցային դաշտի և ազատ տնտեսության ձևավորումը, որոնք նախապայմաններ կստեղծեն յուրաքանչյուրի գործարար և ստեղծագործ ունակությունների զարգացման համար:

Բացի դրանից, ինչպես նշում են Միությունից, իրենց միասնական նպատակն է երկրում աշխատատեղերի ավելացումը և արտագաղթի նվազեցումը:

«Մենք հավատում ենք, որ համաժողովրդական քվե ստացած վարչապետն իզորու է որակապես փոխելու տնտեսական հարաբերությունների բնույթը, իսկ մենք՝ գործարարներս, պատրաստակամ ենք զորակցելու ցանկացած նախաձեռնությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-