Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հակակարկտային նոր արդյունավետ համակարգ է ստեղծվել Հայաստանում

20.06.2016, 20:30
«Լոկատոր» հայկական ընկերությունը հակակարկտային նոր արդյունավետ համակարգ է մշակել։
 Հակակարկտային նոր արդյունավետ համակարգ է ստեղծվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. «Լոկատոր» հայկական ընկերությունը հակակարկտային նոր արդյունավետ համակարգ է մշակել։

«Ուսումնասիրելով աշխարհի հակակարկտային համակարգերի բոլոր առավելություններն ու թերությունները՝ «Լոկատոր» ընկերությունը ստեղծել է նոր սերնդի հակակարկտային կայան, որը թույլ կտա այլևս չանհանգստանալ համակարգի խափանումների և անսարքությունների մասին»,- ասվում է հաղորդման մեջ։

Նորույթն այն է, որ հնարավոր է իրականացնել հակակարկտային կայանների համալիր կառավարում։ Այդպիսի կառավարման օգնությամբ կարելի է ցանկացած ուժգնության, քանակի և ժամանակային միջակայքի կրակոցներ արձակել։ Հենց այդ ֆունկցիան է օգնում բարձրացնել ամբողջ համակարգի արդյունավետությունը։
«Համակարգի ծրագիրը մշակել է «Լոկատոր» ընկերությունը, այն անալոգներ չունի։ Վերջին տարիներին կարկտի դեմ պայքարի աշխատանքները ցույց են տվել, որ թեև գոյություն ունեցող կայանների աշխատանքն ինչ-որ չափով կրճատում է կարկտի հնարավոր վնասը, այնուամենայնիվ, այն չի ապահովում անհրաժեշտ արդյունք, ինչի պատճառով գյուղացիները շոշափելի կորուստներ են կրում»,- նշեց «Լոկատոր» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը։

Նա ավելացրեց, որ, ստեղծելով հակակարկտային նոր կայանը, նրանք հաշվի են առել երկրում գործող կայանների բոլոր թերությունները։

Նոր կայաններն աշխատում են ավտոնոմ ռեժիմով, և անսարքությունների դեպքում ազդանշան է ուղարկվում կառավարման գլխավոր կենտրոն։ Հակակարկտային մեկ կայանը պաշտպանում է 120 հա մակերեսով տարածք։-0-