Երևանի հայտնի ՄՀՀ շենքը գնելու ցանկություն հայտնողներ դեռ չկան
29.05.2014,
17:26
Երևանի մարզահամերգային համալիրի աճուրդն անարդյունք է ավարտվել, նշված ժամանակահատվածում (մինչև մայիսի 29-ը) որևէ առաջարկ չի ստացվել, հաղորդում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի մարզահամերգային համալիրի աճուրդն անարդյունք է ավարտվել, նշված ժամանակահատվածում (մինչև մայիսի 29-ը) որևէ առաջարկ չի ստացվել, հաղորդում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքը։
««Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35. 4 հոդվածի համաձայն` աճուրդի չկայանալու դեպքում դրա ավարտից հետո երրորդ օրը կայանում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ: Եվ հաջորդ աճուրդի ժամանակ լոտի գինը պակասեցվում է 10 տոկոսով»,- «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը դրվել է աճուրդի մայիսի 19–ին։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդների կայքում տեղադրված տեղեկության համաձայն` աճուրդի դրված լոտի սկզբնական գինը կազմում է 19.35 մլրդ դրամ (46,8 մլն դոլար)։
Մայիսի 19-ին Մարզահամերգային համալիրը դիմել էր վարչական դատարան` պահանջելով վերացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` համալիրից հօգուտ Հայաստանի Հանրապետության 10,2 մլրդ դրամ բռնագանձելու որոշումը:
2014թ. ապրիլի 15-ին ԴԱՀԿ-ն վերսկսեց վարույթը և որոշում ընդունեց փորձաքննություն անցկացնել գույքի գնահատման նպատակով։
Փորձագետի եզրակացությամբ նշված գույքը, ըստ ԴԱՀԿ կայքի տվյալների, գնահատվել է 25.800.000.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում օրենքով սահմանված կարգով 05.05.2014թ. որոշում է կայացվել գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին` մեկնարկային գին սահմանելով գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով, այն է` 19.350.000.000 ՀՀ դրամ` ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով:
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի վերաբերյալ 20.05.2014 թվականի դրությամբ ԴԱՀԿ ծառայությունում առկա են բռնագանձման այլ կատարողական վարույթներ ևս` ընդհանուր 511.992.968 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով:
Համալիրի ընդհանուր մակերեսը 46335.7 քմ է` չհաշված օժանդակ շինությունները և լողավազանը։ Համալիրի տարածքում կա նաև սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Հանդիսանում է գրավի առարկա։
Մի քանի տարի առաջ պտտվող լուրերի համաձայն, ՄՀՀ–ի սեփականատերերը 20 մլն դոլարի վարկ է վերցրել համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսի գրավով։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Երևանում կառուցվել է 1983 թվականին։ Բացումից մեկուկես տարի անց համալիրում բռնկված ուժեղ հրդեհից հետո ՄՀՀ–ն փակվել է ընդհուպ մինչև վերակառուցում 1987 թվականի վերջին։ 1999 թվականին, հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ զոհվեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, համալիրը կոչվեց նրա անունով։
2005 թվականի հոկտեմբերի 9–ին համալիրը 5.7 մլն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ հոլդինգին, որը պարտավորվել է այն վերակառուցել։ Նոր վերակառուցումը տևել է գրեթե 3 տարի, իսկ արժեքը կազմել է մոտ 42 մլն դոլար։
ՄՀՀ շենքը ուշ խորհրդային շրջանի ճարտարապետության գլուխգործոցներից է։ -0- -