Երևանի ՄՀՀ-ի ղեկավարությունը պաշտպանելու է իր իրավունքները դատարանում՝ ընդհուպ մինչև ՄԻԵԴ
22.08.2014,
16:43
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի ղեկավարությունը պաշտպանելու է իր իրավունքները դատական ատյաններում՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ուրբաթ լրագրողներին ասաց ՄՀՀ-ի մամուլի քարտուղար և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի ղեկավարությունը պաշտպանելու է իր իրավունքները դատական ատյաններում՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ուրբաթ լրագրողներին ասաց ՄՀՀ-ի մամուլի քարտուղար և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:
ՀՀ կառավարությունը օգոստոսի 21-ի նիստի ժամանակ որոշում ընդունեց Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը պարտքերի դիմաց փոխանցել պետությանը և գրանցել այն ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում: «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն պետության առջև վարկային պարտքի տեսքով ունի 10 մլրդ 207 մլն դրամի (մոտ 25 մլն դոլար) պարտք և այլ պարտքեր, այդ թվում պետական տուրքերի գծով: ՄՀՀ-ի ընդհանուր պարտքը կազմել է 10 մլրդ 400 մլն դրամ (25,5 մլն դոլար):
«Պետության ենթակայությանը ՄՀՀ-ի փոխանցման սցենարը մեզ համար պարզ էր, և սպասելի էր, որ այն բազմիցս կհանվի աճուրդի՝ համալիրի արժեքը մինչև պետության առջև պարտքի գումարի չափի հասցնելու համար», - ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ բոլոր ընթացակարգերն անցկացվել են օրենսդրական խախտումներով, այդ թվում՝ ՄՀՀ-ի շահագործման պայմանագրի ժամկետի երկարացման հնարավորության հարցում, ինչը նախատեսված էր համաձայնագրում, և այդ հարցում ընկերությանը մերժել են:
«Մենք չենք հրաժարվում բյուջեի առջև ունեցած պարտքերից և պատրաստ ենք դրանք վճարել, եթե մեզ հնարավորություն տան՝ համաձայնագրում նախատեսված կետի համաձայն ՄՀՀ-ի շահագործման պայմանագրի ժամկետները երկարացնելու համար», - ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքերով՝ համալիրի բոլոր աշխատակիցներին հարկադիր կարգով դուրս են հանել շենքից, այն դեպքում, երբ ըստ օրենքի՝ նրանց պետք է իրազեկեին նախօրեին և դուրս հանեին միայն կամավոր կերպով շենքը չլքելու դեպքում:
Նա նաև նշեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների գործողությունները, ովքեր, ըստ նրա, գործել են՝ խախտելով հայկական օրենսդրությունը:
Նա ընդգծեց, որ ՄՀՀ-ն գնահատելիս Հայաստանի ԴԱՀԿԾ-ն հաշվի է առել միայն համալիրի մակերեսի արժեքը՝ անտեսելով նրա պատմամշակութային արժեքը, կատարված ներդրումներն ու արդիականացման աշխատանքները:
«Ներդրողը սկզբում ՄՀՀ-ն չէր դիտարկում որպես կոմերցիոն նախագիծ, չնայած շենքի համար վճարել էր անհրաժեշտ գումարը և բացի նախատեսված 10 մլն դոլարի ներդրումից ներդրել է 42 մլն դոլար՝ համալիրը համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին», - ասաց Գրիգորյանն՝ ընդգծելով, որ ներդրողը պատրաստ է շարունակել ՄՀՀ-ի շահագործումը, եթե իշխանությունները թույլատրեն:
Միաժամանակ նա նշեց, որ ՄՀՀ-ի փոխանցումը ՊՆ-ի հաշվեկշիռին խոչընդոտում է երկրի մշակութային կյանքի զարգացմանը, քանի որ գերատեսչությունը չունի բավարար ռեսուրսներ՝ շենքի նախատեսված պրոֆիլին համապատասխան այն շահագործելու համար:
«Մենք չենք խոչընդոտի պետական ծառայությունների գործունեությանը, բայց նաև չենք զիջի մեր դիրքերը և իրավական կարգով կհասցնենք հարցի արդար լուծման», - ասաց Գրիգորյանը:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը դրվել է աճուրդի մայիսի 19–ին։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդների կայքում տեղադրված տեղեկության համաձայն, նախօրեին աճուրդի դրված լոտի սկզբնական գինը կազմում է 19.35 մլրդ դրամ (46,8 մլն դոլար)։ Համալիրի ընդհանուր մակերեսը 46335.7քմ է` չհաշված օժանդակ շինությունները և լողավազանը։ Համալիրի տարածքում կա նաև սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Հանդիսանում է գրավի առարկա։
Ավելի վաղ, ԴԱՀԿԾ ներկայացրած Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տված կատարման թերթիկին համապատասխան, «Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ից Հայաստանի Հանրապետության օգտին որոշվել է գանձել 10 207 755 909,51 դրամ (մոտ 25 մլն դոլար)։
2015 թվականի ապրիլի 15–ին ԴԱՀԿԾ–ն վերսկսել է գործադիր վարույթը և որոշում է ընդունել փորձաքննություն նշանակել կատարողական թերթիկում նշված գույքը գնահատելու համար։
Փորձագետը գույքը գնահատել է 25.8 մլրդ դրամ (մոտ 63,3 մլն դոլար), ինչի արդյունքում օրենքով սահմանված կարգով մայիսի 5–ին որոշում է ընդունվել գույքի հարկադիր վաճառքի մասին էլեկտրոնային աճուրդով։ Մեկնարկային գինը լոտի արժեքի 75 տոկոսն է` 19.35 մլրդ դրամ (47.4 մլն դոլար)։
ԴԱՀԿԾ–ում նշել են, որ «Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի նկատմամբ մայիսի 20–ի դրությամբ ԴԱՀԿԾ–ում առկա են նաև այլ գործադիր վարույթներ 511 992 968 դրամ (շուրջ 1.2 մլն դոլար) ընդհանուր գումարի գանձման պահանջով։
Համալիրն ընդհանուր առմամբ վեց անգամ դրվել է հարկադիր աճուրդի, սակայն այդպես էլ չի վաճառվել։ Վերջին անգամ աճուրդը նշանակվել է օգոստոսի 11–ին և պետք է ավարտվեր օգոստոսի 21–ին։ Աճուրդի շրջանակում կրկին գնման որևէ հայտ չի եղել։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Երևանում կառուցվել է 1983 թվականին։ Բացումից մեկուկես տարի անց համալիրում բռնկված ուժեղ հրդեհից հետո ՄՀՀ–ն փակվել է ընդհուպ մինչև վերակառուցում 1987 թվականի վերջին։ 1999 թվականին, հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ զոհվեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, համալիրը կոչվեց նրա անունով։
2005 թվականի հոկտեմբերի 9–ին համալիրը 5.7 մլն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ հոլդինգին, որը պարտավորվել է այն վերակառուցել։ Նոր վերակառուցումը տևել է գրեթե 3 տարի, իսկ արժեքը կազմել է մոտ 42 մլն դոլար։
ՄՀՀ շենքը ուշ խորհրդային շրջանի ճարտարապետության գլուխգործոցներից է ($1 – 407,79 դրամ): –0—