Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Համաշխարհային տնտեսության աճն առաջիկա երկու–երեք տարիներին զուսպ կլինի. Զադորնով

27.09.2012, 18:42
Համաշխարհային տնտեսության աճը հաջորդ երկու–երեք տարիներին բավականին դանդաղ և զուսպ է լինելու, հինգշաբթի ասաց ՎՏԲ24 բանկի վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը Հայաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում խմբի դուստր բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված տեսակամրջի ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսության աճը հաջորդ երկու–երեք տարիներին բավականին դանդաղ և զուսպ է լինելու, հինգշաբթի ասաց ՎՏԲ24 բանկի վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը Հայաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում խմբի դուստր բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված տեսակամրջի ժամանակ:

«Մենք աճի արագ տեմպեր չենք ակնկալում։ Բայց չենք ակնկալում նաև ինչ–որ ցնցում, ինչպես եվրագոտու տապալում կամ նավթի գների շատ լուրջ, կտրուկ և երկարաժամկետ անկում։ Մենք այդպիսի սցենարներ չենք սպասում, թեև ամբողջությամբ դրանք բացառել չի կարելի»,– պարզաբանեց նա։

Զադորնովի խոսքով, այս տարի Ռուսաստանում աճի տեմպերը դանդաղում են, «բայց դժվար թե այն ՀՆԱ 3,5 տոկոսանոց աճից ցածր լինի, ինչն այսօր վատ ցուցանիշ չէ»։

«Հաջորդ տարի մենք մեր կանխատեսումներում նույնպես ելնում ենք նավթի գների` մոտ մեկ բարելի դիմաց 95-97 դոլարի մակարդակում պահպանվելուց, և կանխատեսում ենք մոտ 3 տոկոսանոց տնտեսական աճ։ Այսինքն, աճը դանդաղում է ընթացիկ տարվա համեմատ, բայց այն բավականին դրական է այլ խոշոր տնտեսությունների համեմատ»,– ասաց նա։ -0-