Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Հայ-բրիտանական ապրանքաշրջանառությունը կարող է 2012թ.-ին 14 մլն ֆունտ ստեռլինգի մակարդակում մնալ. դեսպան

27.11.2012, 14:25
Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականի վերջին կարող է 13-14 ֆունտ ստեռլինգ կազմել, երեքշաբթի ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականի վերջին կարող է 13-14 ֆունտ ստեռլինգ կազմել, երեքշաբթի ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:

«Նախորդ տարի առևտրաշրջանառությունը կազմում էր 13-14 մլն ֆունտ ստեռլինգ, և մենք նմանատիպ ցուցանիշներ ենք ակնկալում նաև այս տարի»,- ասաց դեսպանը:

Հայաստանի ԱՎԾ տվյալներով, Մեծ Բրիտանիայի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2012 թվականի հունվար-սեպտեմբերին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 15,8 տոկոսով և կազմել է ավելի քան 29,1 մլն դոլար: -0-