Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայ գործարարների մասնակցությամբ գործարար-համաժողով կանցկացվի Ֆրանկֆուրտում

07.12.2012, 14:49
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության այցի շրջանակներում ուրբաթ օրը «Commerzbank»-ում կկայանա  Զարգացման հայկական գործակալության կազմակերպած գործարար համաժողովը, հայտնում է Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության այցի շրջանակներում ուրբաթ օրը «Commerzbank»-ում կկայանա  Զարգացման հայկական գործակալության կազմակերպած գործարար համաժողովը, հայտնում է Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունը:

«Գործարար համաժողովին մասնակցում են Հայաստանից մեկնած 15 ընկերություն,  որոնք ներկայացնում են հետևյալ ոլորտները՝ բանկային, բարձր տեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մարտկոցների արտադրություն, էներգետիկա, հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Տեղի կունենան անհատական գործարար հանդիպումներ համապատասխան ոլորտներ ներկայացնող գերմանացի գործարարների հետ:

ԳԴՀ այցի շրջանակներում ծրագրված են Հայաստանի վարչապետի հանդիպումները երկրի ղեկավարության, գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայկական համայնքի հետ: -0-