Մինչև 2020 թվականը հայ–ռուսական ապրանքաշրջանառության տարեկան 9-15%–անոց աճ է ակնկալվում. Սոկոլով
02.12.2013,
19:06
Մինչև 2020 թվականն ակնկալվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության 9-15 տոկոսանոց աճ կգրանցվի` համաձայն երկու երկրների երկարաժամկետ տնտեսական համագործակցության ռազմավարության, երկուշաբթի հայտարարեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը` ելույթ ունենալով հայ–ռուսական միջտարածաշրջանային 3–րդ համաժողովում։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև 2020 թվականն ակնկալվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության 9-15 տոկոսանոց աճ կգրանցվի` համաձայն երկու երկրների երկարաժամկետ տնտեսական համագործակցության ռազմավարության, երկուշաբթի հայտարարեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը` ելույթ ունենալով հայ–ռուսական միջտարածաշրջանային 3–րդ համաժողովում։
«Զարգացման բարենպաստ սցենարին համապատասխան մենք ենթադրում ենք, որ առևտրի հավելաճի տեմպերը 2013 թվականից կարող են կազմել տարեկան մոտ 9-15 տոկոս, իսկ բացարձակ ծավալները կարող են այդ ընթացքում աճել 2.5-3 անգամ»,– ասաց նա։
Նախարարն ընդգծեց, որ նախորդ տարի հայ–ռուսական ապրանքաշրջանառությունն ավելացել է 22 տոկոսով` կազմելով 1.2 մլրդ դոլար։
«Այդ դրական դինամիկան մեզ հաջողվում է պահպանել նաև այս տարի։ 2013 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 11 տոկոսով` կազմելով ավելի քան 600 մլն դոլար»,– ավելացրեց նա։
Բացի այդ, ինչպես հայտնեց Սոկոլովը, կուտակած ռուսական կապիտալ ներդրումների ծավալը գերազանցել է 3 մլր դոլարը, իսկ Հայաստանի առաջատար ճյուղերում այսօր աշխատում է մոտ 1300 ռուսական ընկերություն։
«Ի դեպ, հաջորդ տարի էլ մենք Հայաստանում սպասում ենք շատ խոշոր ռուսական ձեռնարկություններ ներդրումների ավելի մեծ ծավալով»,– ասաց նա։
Սոկոլովի խոսքով, առևտրային համագործակցության զարգացումը կիրականացվի, նախևառաջ, ազատ առևտրի ռեժիմի կատարելագործմամբ` ՀԱԿ–ի նորմերը և կանոնները հաշվի առնելով։
«Իհարկե, մեր համագործակցությանն արտաքին ազդակ կհաղորդի Հայաստանի անդամակցումը ՄՄ–ին»,– նշեց նա։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ստանձնել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին «ճանապարհային քարտեզ» կներկայացնի։