Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայ սպառողները պետք է «ձգեն գոտիները», իսկ արտադրողները բարձրացնեն մրցունակությունը. տնտեսագետ

13.06.2013, 15:52
Հաշվի առնելով Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը` սպառողները պետք է վերանայեն իրենց ծախսերը, իսկ արտադրողներն աշխատեն իրենց արտադրանքի մրցունակության բարձրացման ուղղությամբ, կարծում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
Հայ սպառողները պետք է «ձգեն գոտիները», իսկ արտադրողները բարձրացնեն մրցունակությունը. տնտեսագետ
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հաշվի առնելով Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը` սպառողները պետք է վերանայեն իրենց ծախսերը, իսկ արտադրողներն աշխատեն իրենց արտադրանքի մրցունակության բարձրացման ուղղությամբ, կարծում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին կայացած նիստում հաստատեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար  (ներառյալ ԱԱՀ)` նախկին 132 հազար դրամի փոխարեն։ Մեկ կՎտ.ժ էլեկտրաէներգիայի սպառման համար ցերեկային սակագինը կկազմի 38 դրամ (ներառյալ ԱԱՀ)` 32 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (ներառյալ ԱԱՀ)` 25 դրամի փոխարեն։ - See more at:

«Գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետևանքները կարգավորելու համար և որպես որոշ ապրանքների թանկացման հետևանք, սպառողները պետք է վերանայեն իրենց ծախսերը, հստակ դասակարգեն եկամուտների և ծախսերի խմբերը»,– հինգշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատրյանը։

Նա պարզաբանեց, որ նման միջոցների կողմնակից չէ, սակայն դրանք կարող են իրավիճակից դուրս գալու ժամանակավոր ելք դառնալ։

Ըստ Խաչատրյանի` բացասական հետևանքները կարող են նաև մեղմացվել արտադրողների կողմից իրենց արտադրանքի որակը բարձրացնելու հաշվին, ինչը դրանց մրցունակության ավելացման կհանգեցնի։

Հայաստանում սպառողական զամբյուղի արժեքը միջին ընթացիկ գներով 2013թ.–ի առաջին եռամսյակում աճել է 6,3 տոկոսով` չորրորդ եռամսյակի համեմատ` մարտի 5–ի վերջին կազմելով ամսական կտրվածքով 347,3 դրամ։ –0–