Հայաստանի 2012 թ.–ի պետբյուջեն կատարվել է 71,5 մլրդ դրամի պակասուրդով, ՀՆԱ–ի աճը կազմել է 3,5 տոկոս. կատարողական
26.05.2014,
13:47
Հայաստանի 2012 թ.–ի պետբյուջեն կատարվել է 71,5 մլրդ դրամի պակասուրդով, նախորդ տարի տնտեսական աճը կազմել է 3,5 տոկոս նախատեսված 6,2 տոկոսանոց ցուցանիշի դեպքում, երկուշաբթի տեղեկացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը` խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով բյուջեի կատարողականը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2012 թ.–ի պետբյուջեն կատարվել է 71,5 մլրդ դրամի պակասուրդով, նախորդ տարի տնտեսական աճը կազմել է 3,5 տոկոս նախատեսված 6,2 տոկոսանոց ցուցանիշի դեպքում, երկուշաբթի տեղեկացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը` խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով բյուջեի կատարողականը։
Նրա խոսքերով` 12–ամսյա գնաճը (դեկտեմբերից դեկտեմբեր) կազմել է 5,6 տոկոս։ Գրանցվել է եկամուտների անվանական աճ` 13,2 տոկոս, ծախսերի աճ` 13,6 տոկոս։
2013 թ.–ի պետբյուջեի փաստացի եկամուտները կազմել են մոտ 1071,4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 125,2 մլրդ դրամով կամ 13,2 տոկոսով։ Հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով ծրագրային ցուցանիշը կատարվել է 100 տոկոսով։
Պետական հաստատությունների արտաբյուջետային եկամուտները կազմել են 31,2 մլրդ դրամ։ Առանց արտաբյուջետային միջոցների պետբյուջեի եկամուտները կազմել են 1040,2 մլրդ դրամ, ՀՆԱ–ի նկատմամբ եկամուտների հարաբերակցությունը կազմել է 25,11 տոկոս, ինչը 1,44 տոկոսային կետով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։
Պատգամավորներին ներկայացրած կատարողականի համաձայն` պետբյուջեի եկամուտների 93,4 տոկոսը կամ 1000.9 մլրդ դրամը բաժին է ընկել հարկային եկամուտների և պետական տուրքերին (973,6 մլրդ դրամի հարկեր և 27,3 մլրդ դրամի պետական տուրք)։
2013 թ.–ի պետբյուջեի փաստացի ծախսերը կազմել են 1142,9 մլրդ դրամ, ՀՆԱ–ի նկատմամբ ծախսերի հարաբերակցությունը կազմել է 26,8 տոկոս` 2012 թ.–ին գրանցված 25,2 տոկոսի փոխարեն։
Միաժամանակ բյուջեի ծախսային մասի 88,8 տոկոսն ուղղվել է ընթացիկ ծախսերի, 11,2 տոկոսը` ոչ ֆինանսական ակտիվների գործառնություններին։ Փաստացի ծախսերը 2012 թ.–ին կազմել են 1006 մլրդ դրամ։
ՀՆԱ–ի նկատմամբ պակասուրդի հարաբերակցությունը հասել է 1,7 տոկոսի` նախատեսված 2,6 տոկոսի փոխարեն և 2012 թ.–ին գրանցված 1,5 տոկոսի դիմաց։
Պետբյուջեի կատարողականում նշվում է, որ 2013 թ.–ի արդյունքները ցույց են տվել, որ տնտեսության զարգացման միտումները շարունակվում են, սակայն ավելի դանդաղ տեմպերով, քան նախորդ տարի (Հայաստանում 2012 թ.–ին տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս), ինչը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում գրանցված անկմամբ։ Կատարողականում նաև նշվում է, որ տնտեսության մեջ հիմնական դրական գորրծընթացը շարունակում է մնալ արտահանումը, որի աճը տեղի է ունենում դանդաղ արտաքին պահանջարկի պայմաններում։
Ըստ կատարողականի` արտաքին ապրանքաշրջանառությունը 2013 թ.–ին կազմել է 5956,8 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ ավելանալով 5,6 տոկոսով։ Արտահանումն ավելացել է 7,2 տոկոսով` կազմելով 1480,0 մլն դոլար, ներկրումը` 5,1 տոկոսով (4476.8 մլն դոլար)։ ($1– 413.31 դրամ)—0--