Հայաստանի և Չեխիայի հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. Զաորալեկ
25.06.2015,
15:49
Հայաստանի և Չեխիայի հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, հայտարարեց Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Չեխիայի հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, հայտարարեց Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկը։
«Մեր երկրներն ամենատարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ ունեն։ Բազմաթիվ չեխ ձեռներեցներ պատրաստ են աշխատել Հայաստանում, իսկ հայ ձեռներեցները` Չեխիայում և եվրոպական այլ երկրներում», – ասաց Զաորալեկը հինգշաբթի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով` երկու երկրների շփումներն իրականացվում են ամենաբարձր մակարդակում։ Նա վերահաստատեց Չեխիայի պատրաստակամությունը` նպաստելու Հայաստանի և Եվրամիության երկխոսությանն ու ստեղծելու նոր իրավական հիմքեր համագործակցության համար։
Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում Չեխիայի դեսպանատան պաշտոնական բացումը վկայում է երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակի մասին։
Նա ավելացրեց, որ Զաորակելի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլ նաև համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, տնտեսական համագործակցության հնարավորությունները, տարածաշրջանային հարցեր, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։–0–