Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանը 2012թ.-ի առաջին կիսամյակում շուրջ 416 հազար դոլարի չափով հատուկ ապակիներ է մատակարարել Ռուսաստան

04.09.2012, 17:47
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (ԵՄՄԳՀԻ)» ՓԲԸ-ն 2012թ.-ի առաջին կիսամյակում 170 մլն դրամի չափով (ավելի քան $416 հազ.), հատուկ ապակիներ է մատակարարել Ռուսաստան,  երեքշաբթի լրագրողներին հայտնեց ԵՄՄԳՀԻ գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (ԵՄՄԳՀԻ)» ՓԲԸ-ն 2012թ.-ի առաջին կիսամյակում 170 մլն դրամի չափով (ավելի քան $416 հազ.), հատուկ ապակիներ է մատակարարել Ռուսաստան,  երեքշաբթի լրագրողներին հայտնեց ԵՄՄԳՀԻ գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը:

«Մեր ինստիտուտի կողմից մշակված հատուկ ապակիներն այսօրվա դրությամբ մատակարարվում են Ռոսկոսմոս ընկերությանը, «Մոնոկրիստալ» ընկերությանը և այլ կազմակերպությունների՝ ռադիէլեկտրոնային արտադրության օգտագործման համար»,- ասաց նա:

Ըստ Թառոյանի՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտադրանքը մատակարարվել է 2011թ.-ի առաջին կիսամյակի միևնույն ծավալներով:

Տնօրենը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 2011թ.-ին ԵՄՄԳՀԻ-ն 400 մլն դրամի (մոտ $978,8 հազ.).չափով հատուկ ապակիներ է մատակարարել Ռուսաստան:

Նոր մշակումների մասին խոսելով` ինստիտուտի ղեկավարը տեղեկացրցե, որ դրանք հսկայական ֆինանսական ներդրումներ և ժամանակ են պահանջում միջազգային շուկայում ապրանքն առաջ մղելու համար:

Ամեն դեպքում, ըստ նրա՝ ինստիտուտի աշխատակիցներին հաջողվել է հատուկ ապակիների արտադրության համար հումք մշակել և պատրաստել, որը մոտ է այդ կարիքների համար արտասահմանից ներմուծվողներին, «սակայն դրանց արտադրության համար միջոցներ դեռ չկան»: -0-