Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը աշխարհում առաջատարներից մեկն է տրանսպորտային միջոցների կողմից գազային վառելիքի օգտագործման առումով

05.04.2013, 17:01
Հայաստանը աշխարհում առաջատարներից մեկն է տրանսպորտային միջոցների կողմից գազային վառելիքի օգտագործման առումով, ասաց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի ֆինանսների և տնտեսության գծով գլխավոր փոխտնօրեն Կարեն Մովսեսյանը։
Հայաստանը աշխարհում առաջատարներից մեկն է տրանսպորտային միջոցների կողմից գազային վառելիքի օգտագործման առումով
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը աշխարհում առաջատարներից մեկն է տրանսպորտային միջոցների կողմից գազային վառելիքի օգտագործման առումով, ասաց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի ֆինանսների և տնտեսության գծով գլխավոր փոխտնօրեն Կարեն Մովսեսյանը։

«Ամբողջ աշխարհում միայն դրվում է տրանսպորտի ոլորտում նավթամթերքը գազային վառելիքով փոխարինելու հարցը։ Հայաստանը հավանաբար այդ ոլորտում զբաղեցնում է առաջին տեղը, քանի որ ըստ մեր գնահատականների, Հայաստանի ավտոպարկի 40–50 տոկոսը, նույնիսկ հնարավոր է ավելի մեծ տոկոսն արդեն գազի են անցել, որն էկոլոգիապես առավել մաքուր և էժան վառելիք է»,– Ծաղկաձորում կայացած Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի և ֆինանսների կոմիտեի հերթական նիստի ժամանակ լրագրողներին ասաց Մովսեսյանը։

Նա նշեց, որ ըստ վերջին գնահատականների, աշխարհում նավթի պաշարները կբավականացնեն 50–60 տարի, և դրա պաշարների կրճատման պատճառով նավթի գինն աճում է, այն դեպքում, երբ գազի պաշարները կբավականացնեն ավելի քան 100 տարի։

Ըստ Մովսեսյանի, եթե 2002թ.–ին գազալցակայանների քանակը կազմում էր ընդամենը 26 միավոր, ապա այսօր դրանց թիվը հասել է 322–ի։

Ապրիլի 5-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի և ֆինանսների կոմիտեի նիստը՝ «Ռիսկերի կառավարում. ինչպես չպարտվել համաշխարհային էներգետիկ շուկայի փոխակերպման պայմաններում» թեմայով:-0-