Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Հայաստանը և Քուվեյթը կհամագործակցեն մաքսային վերահսկողության ոլորտում

29.05.2013, 14:04
ՀՀ կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է մաքսային հարցերում Քուվեյթի կառավարության հետ համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրի ստորագրման մասին առաջարկը։
Հայաստանը և Քուվեյթը կհամագործակցեն մաքսային վերահսկողության ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է մաքսային հարցերում Քուվեյթի կառավարության հետ համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրի ստորագրման մասին առաջարկը։

Ինչպես կառավարության նիստի ընթացքում նշեց ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը, տվյալ նախագիծն ուղղված է մաքսային վերահսկողության ոլորտում երկու երկրների մաքսային ծառայությունների համագործակցության ամրապնդման և ընդլայնման համար իրավական հիմքեր ապահովելուն։

«Համաձայնագրի ստորագրման կարևորությունը ընդգծվում է այն հանգամանքով, որ շատ հաճախ իրավիճակներ են ստեղծվում, երբ մաքսային վերահսկողության շրջանակներում մյուս երկրների մաքսային մարմինների կողմից խախտումներ են գրանցվում, սակայն դրանց չեն արձագանքում` հաշվի առնելով իրավական հիմքերի բացակայությունը»,– ասաց նա։ –0–