Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը և Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հարցը․ Միրզոյան

23.03.2026, 12:15
Մենք ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ, ասել է ԱԳ նախարարը
Հայաստանը և  Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հարցը․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/ԱՌԿԱ/. Մենք ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ: Կա որոշակի աշխատանք, որը գետնի վրա իրականացվում է:

Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու և ճանապարհի գործարկմանը վերաբերող քննարկումներ:

«Գետնի վրա աշխատանքը շարունակվել է, օրինակ՝ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման համար կա համատեղ աշխատանքային խումբ: Երկու հանդիպում է ունեցել այս աշխատանքային խումբը: Գնացել են, տեղում ենթակառուցվածքները նայել են այս կողմից, ենթակառուցվածքները նայել են մյուս կողմից», - ասել է Միրզոյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ մշակութային ոլորտում ևս ընթանում են քննարկումներ, և այժմ հստակեցվում են իրավական հիմքերը կամ փորձ է արվում հասկանալ մեխանիզմները, օրինակ՝ Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը։

Նրա խոսքով՝ քննարկվում է նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։